Աշխարհ

25.10.2019 22:30


Լուվրի կայքը շարքից դուրս է եկել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդեսի աշխատանքի առաջին օրը

Լուվրի կայքը շարքից դուրս է եկել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդեսի աշխատանքի առաջին օրը

Լուվրում Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-ամյակի կապակցությամբ ցուցահանդեսի աշխատանքի առաջին օրը դրա տոմսեր գնել ցանկացողները շարքից հանել են թանգարանի կայքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Figaro-ն: Լուվրում հնարավոր չԷ ցուցահանդեսի տոմսեր գնել դրամարկղում, այցելության համար հարկավոր Է նախապես վճարել առցանց:

Դա հասցրել Է անել ավելի քան 260 հազար մարդ: Բայց բացման օրը կայքում ժամանակն ընտրելու փորձ անելիս հայտնվել Է մակագրություն. «Հերթում սպասելու ժամանակը գերազանցում Է սովորականը: Ձեզ կտեղեկացվի առաջին իսկ հնարավորության դեպքում»: Նույնը տեղի Էր ունեցել հունիսի 18-ին, այն օրը, երբ սկսվեց տոմսերի նախնական վաճառքը: Այժմ կայքում սպասելու միջին ժամանակը, որպեսզի ընտրվի ժամանակը եւ վճարվի այցելության համար, կազմում Է 30 րոպե: Մինչեւ նոյեմբերի 6-ն արդեն ամեն ինչ գնված Է: Ենթադրվում Է, որ ամեն օր ցուցահանդես, որտեղ ներկայացված են դա Վինչիի 162 աշխատանքներ եւ որի պատրաստումը տեւել Է տասը տարի, կգա 5 հազարից մինչեւ 7 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը