Աշխարհ

25.10.2019 15:30


Բեզոսը մեկ օրում գրեթե 7 մլրդ դոլար է կորցրել բորսայում Amazon-ի բաժնետոմսերի արժեքի անկումից հետո

Բեզոսը մեկ օրում գրեթե 7 մլրդ դոլար է կորցրել բորսայում Amazon-ի բաժնետոմսերի արժեքի անկումից հետո

Ամերիկացի գործարար Ջեֆ Բեզոսը մեկ օրում 6,9 մլրդ դոլար Է կորցրել իր գլխավորած Amazon կորպորացիայի բաժնետոմսերի արժեքի անկումից հետո: Այդ մասին հոկտեմբերի 24-ին հայտնել Է CNBC հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տվյալներով՝ Amazon-ի բաժնետոմսերի արժեքը միանգամից 9 տոկոսով նվազել Է կորպորացիայի եռամսյա շրջանի վերաբերյալ հաշվետության հրապարակումից հետո, որն ավարտվել Է սեպտեմբերի 30-ին: Ներդրողներին հիասթափեցրել Է այն, որ նրա օպերացիոն եկամուտները կրճատվել են մինչեւ 3,2 մլրդ դոլար՝ անցյալ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով 3,7 մլրդ դոլարի համեմատությամբ: Բացի այդ, կորպորացիայի զուտ շահույթը նվազել Է մինչեւ 2,1 մլրդ դոլար այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այն կազմում Էր 2,9 մլրդ դոլար:

CNBC-ն ընդգծել Է, որ եթե Amazon-ի բաժնետոմսերի գնանշումները հոկտեմբերի 25-ին շարունակեն անկումը, ապա Բեզոսն «արդեն չի լինի մոլորակի ամենահարուստ մարդը», եւ ամենահարուստ գործարարների վարկանիշում նրանից առաջ կանցնի Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:

Amazon-ը խոշորագույն կորպորացիան Է աշխարհում, որն ապրանքներ եւ ծառայություններ Է վաճառում Համացանցի միջոցով: Բեզոսն այն հիմնել Է 1994 թվականին: Նրան պատկանում Է Amazon-ի 57,6 մլն բաժնետոմս:

Forbes հանդեսի՝ հոկտեմբերի սկզբին հրապարակված գնահատումների համաձայն, Բեզոսի կարողությունը հասնում Էր մոտավորապես 114 մլրդ դոլարի, Գեյթսինը՝ 106 մլրդ դոլարի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը