Լավրովը գալիս է Երևան. ստորագրվելու է փաստաթուղթ, որը երաշխավորում է ռուսների մուտքը ԱՄՆ ֆինանսավորմամբ ստեղծված բիոլաբորատորիաներ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերին այցելելու է Հայաստան:«Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ այցի ընթացքում ստորագրվելու է հուշագիր, որը ռուսաստանցի մասնագետներին երաշխավորում է մուտք դեպի Պենտագոնի փողերով Հայաստանում ստեղծված բիոլաբորատորիաներ:
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը բազմիցս քննադատել է Միացյալ Նահանգներին ռուսական սահմաններին մոտ այդ երկրի «ռազմական կենսաբժշկական գործունեության» համար և խոստացել է հասնել այն բանին, որ հարևան երկրներում գործող լաբորատորիաների գործունեությունը դառնա բաց:
Մեկ այլ աղբյուր թերթին հաստատել է, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է և անցնում է միջգերատեսչական համաձայնեցման գործընթաց: Նա բացատրել է, որ հուշագիրը նախատեսում է երկու երկրների միջև համագործակցություն կենսաբժշկական ոլորտում: Բիոլաբորատորիաներ կկարողանան այցելել Ռուսաստանի առողջապահության և պաշտպանության նախարարությունների մասնագետները:
ԱՄՆ փողերով արդիականացված լաբորատորիաները, որոնք իրականացնում են կենսաբանական հետազոտություններ, ուսումնասիրում են վիրուսներն ու շտամները, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա ՆաղդալյանըAysor.am-ին ասել էր, որ կենսաբանական լաբորատորիաներում աշխատում են բացառապես հայ մասնագետներ:
«Լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ունեն քաղաքացիական բնույթ: Հայաստանի դեպքում խոսք չկա ռազմական ներկայության մասին»,-ասել էր Նաղդալյանը:
Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը երկխոսություն են վարում Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների ներկայությունը բացառող համաձայնագիր մշակելու վերաբերյալ:
Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ անձամբ իր հանձնարարականով ռուս մասնագետները բիոլաբորատորիաներ մուտքի թույլտվություն են ստացել:
Լավրովը գալիս է Երևան. ստորագրվելու է փաստաթուղթ, որը երաշխավորում է ռուսների մուտքը ԱՄՆ ֆինանսավորմամբ ստեղծված բիոլաբորատորիաներ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերին այցելելու է Հայաստան: «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ այցի ընթացքում ստորագրվելու է հուշագիր, որը ռուսաստանցի մասնագետներին երաշխավորում է մուտք դեպի Պենտագոնի փողերով Հայաստանում ստեղծված բիոլաբորատորիաներ:
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը բազմիցս քննադատել է Միացյալ Նահանգներին ռուսական սահմաններին մոտ այդ երկրի «ռազմական կենսաբժշկական գործունեության» համար և խոստացել է հասնել այն բանին, որ հարևան երկրներում գործող լաբորատորիաների գործունեությունը դառնա բաց:
Մեկ այլ աղբյուր թերթին հաստատել է, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է և անցնում է միջգերատեսչական համաձայնեցման գործընթաց: Նա բացատրել է, որ հուշագիրը նախատեսում է երկու երկրների միջև համագործակցություն կենսաբժշկական ոլորտում: Բիոլաբորատորիաներ կկարողանան այցելել Ռուսաստանի առողջապահության և պաշտպանության նախարարությունների մասնագետները:
ԱՄՆ փողերով արդիականացված լաբորատորիաները, որոնք իրականացնում են կենսաբանական հետազոտություններ, ուսումնասիրում են վիրուսներն ու շտամները, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը Aysor.am-ին ասել էր, որ կենսաբանական լաբորատորիաներում աշխատում են բացառապես հայ մասնագետներ:
«Լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ունեն քաղաքացիական բնույթ: Հայաստանի դեպքում խոսք չկա ռազմական ներկայության մասին»,-ասել էր Նաղդալյանը:
Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը երկխոսություն են վարում Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների ներկայությունը բացառող համաձայնագիր մշակելու վերաբերյալ:
Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ անձամբ իր հանձնարարականով ռուս մասնագետները բիոլաբորատորիաներ մուտքի թույլտվություն են ստացել:
Աղբյուրը՝ aysor.am