Լրահոս

07.05.2010 14:22


Սամվել Բալասանյանը կքվեարկի ԲՀԿ–ի նման

-Սամվել Բալասանյանը ցանկություն է հայտնել անդամակցել ԲՀԿ-ին։ Մի քանի օր բանակցություններ, շփումներ են եղել, և  նա դիմում է գրել։ Նա հայտարարել է, որ իր նախընտրական ծրագիրը, որով ինքը հանդես է եկել Գյումրիում, համահունչ է մեր կուսակցության ծրագրին։ Նա, կարծեմ, մոտ մեկ տարի առաջ դուրս է եկել ՕԵԿ շարքերից և եղել է անկախ պատգամավոր, հիմա մենք անկախ պատգամավորին ընդունել ենք մեր շարքերը։ Նա խմբակցության անդամ լինել չի կարող, բայց մեր կուսակցության անդամ է և կլինի մեզ հետ ու կքվեարկի մեզ նման,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը Սամվել Բալասանյանի անդամագրվելը մեկնաբանելիս ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը