Քաղաքական

25.10.2019 11:16


Խնդիր է դրված նախկին պաշտոնյաների դեմ փաթեթներ հավաքել առաջիկայում հանրությանը հերթական «սկանդալային բացահայտումներով» կե­րակրելու համար․ «Իրավունք»

Խնդիր է դրված նախկին պաշտոնյաների դեմ փաթեթներ հավաքել առաջիկայում հանրությանը հերթական «սկանդալային բացահայտումներով» կե­րակրելու համար․ «Իրավունք»

«Կառավարության կուլիսներում խոսակ­ցություններ են շրջանառվում այն մա­սին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է լրջագույն ստուգումներ իրականացնել ուժային նախարարու­թյուններում: Խնդիր է դրված նախկին պաշտոնյաների դեմ փաթեթներ հավաքել առաջիկայում հանրությանը հերթական «սկանդալային բացահայտումներով» կե­րակրելու համար:

Այս ամենն առավել նրբանկատ իրականացնելու համար ԱԻՆ նախարար Ֆելքիս Ցոլակյանը հայտա­րարեց, որ ինքն է դիմել Ն. Փաշինյանին՝ ԱԻՆ-ում ստուգումներ իրականացնելու խնդրանքով: Մինչդեռ անգամ եփած հա­վի համար պարզ է, որ ԱԻՆ-ն այս դեպքում զուտ շիրմա է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը