Հարցազրույց

25.10.2019 10:57


Նիկոլի ընկալումներում ու պատկերացումներում իշխանությունը ինքն է ու միայն ինքը. Սամվել Ֆարմանյան

Նիկոլի ընկալումներում ու պատկերացումներում իշխանությունը ինքն է ու միայն ինքը. Սամվել Ֆարմանյան

«Իրատես»-ը գրում է․ «Նախ­կին պատ­գա­մա­վոր Սամվել Ֆար­մա­նյա­նը, Նի­կոլ Փա­շի­նյա­նին հա­մա­րե­լով ան­կան­խա­տե­սե­լի ու ան­կա­յուն, իր մտա­հո­գու­թյուն­ներն է հայտ­նում ներ­քին ու ար­տա­քին քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի շուրջ։

-Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում այ­սօր­վա ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­նե­րը, ո­րոնք հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­ցած են ՍԴ նա­խա­գա­հի և նրա շր­ջա­պա­տի շուրջ։

-Ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­ներ այս­տեղ չկան: Փո­խա­րե­նը տես­նում եմ ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի ակ­տիվ ու ան­նա­խա­դեպ ներգ­րավ­մամբ եր­կու զու­գա­հեռ գոր­ծըն­թաց.

ա) Նի­կոլ Փա­շի­նյա­նը, որ տա­րի­ներ շա­րու­նակ խո­սել է երկ­րի թա­լա­նի ու քրեաօ­լի­գար­խիա­յի մա­սին, խոս­տա­ցել պատ­ժել բո­լո­րին ու գո­ղաց­ված մի­ջոց­նե­րը վե­րա­դարձ­նել պե­տա­կան բյու­ջե, «օր­վա կուր­սով» հա­խուռն քայ­լեր է ա­նում, ձանձ­րաց­նող սե­րիա­լի նման օ­րա­կան կամ շա­բա­թա­կան մի տե­սա­րան է մա­տու­ցում հան­րու­թյա­նը, ո­րի նպա­տակն է հա­սա­րա­կու­թյա­նը ցույց տալ, որ իբր կա­տա­րում է այն, ինչ խոս­տա­ցել է: Ոզ­նուն էլ է պարզ, որ սա թատ­րոն է, որն առն­վազն այլ` լրիվ ու­րիշ նպա­տակ է հե­տապն­դում: Որ­տե՞ղ են «մի­լիարդ­նե­րի թա­լա­նի» այդ հե­րոս­ներն ու քրեա­կան օ­լի­գար­խիան, ու ին­չո՞ւ այդ մի­լիարդ­նե­րը իշ­խա­նա­փո­խու­թյու­նից մե­կու­կես տա­րի անց չեն վե­րա­դարձ­վել տի­րո­ջը` ժո­ղովր­դին: Նրանց ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը, ինչ­պես ի­րեն վար­չա­պետ ընտ­րե­լիս, այն­պես էլ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ու այ­սօր, իր հե­նա­րանն են, Ան­նա Հա­կո­բյա­նի հիմ­նադ­րամ­նե­րի «քաղցր» ու «կի­սա­քաղցր» «այ­ցե­լու­ներն» ու նվի­րա­տու­ներն են: Վերց­րեք ա­նուն առ ա­նուն ու կտես­նեք, որ Նի­կո­լը խա­բում է: ՈՒ մար­դիկ սա սկ­սել են հաս­կա­նալ: Հե­տո պարզ կլի­նի, թե այդ նվի­րա­տու­նե­րը ինչ «պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի» ար­դյուն­քում են դար­ձել խո­շոր սե­փա­կա­նա­տե­րեր ու հիմ­նադ­րա­մի «հա­մեղ» գոր­ծըն­կեր­ներ:

բ) Նի­կո­լի ըն­կա­լում­նե­րում ու պատ­կե­րա­ցում­նե­րում իշ­խա­նու­թյու­նը ինքն է, միայն ին­քը: Ուս­տի, իշ­խա­նու­թյան բո­լոր ճյու­ղե­րը, պե­տա­կան ու հան­րա­յին բո­լոր կա­ռույց­նե­րը պի­տի կա­տա­րեն միայն իր ու բա­ցա­ռա­պես իր կամ­քը: ՍԴ-ի նա­խա­գահն ու դա­տա­վոր­նե­րի մեծ մա­սը ի­րենց դուրս են դրել Նի­կո­լի պատ­կե­րա­ցում­նե­րի այդ ա­պօ­րի­նի շր­ջագ­ծից, և նա ա­մեն ինչ ա­նում է ՍԴ-ն ևս ի­րե­նով ա­նե­լու հա­մար: Ըն­դա­մե­նը: Տե­ղի ու­նե­ցո­ղը, փա­շի­նյա­նա­կան գծագ­րով, 2018 թ. սահ­մա­նադ­րա­կան հե­ղաշ­րջ­ման տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյունն է, նա­խա­վեր­ջին բաս­տիո­նի ա­ռու­մը` ա­զատ լրատ­վա­մի­ջոց­նե­րը գրո­հե­լուց ա­ռաջ: Ինչ այլ փաս­տարկ­ներ էլ բեր­վեն, կլի­նի ե­րես­պաշ­տու­թյուն: Այս­տեղ ի­րա­վա­կան ո­չինչ չկա, ու դրա մա­սին ա­ռա­ջին հեր­թին հայ­տա­րա­րում է հենց ին­քը՝ իշ­խա­նու­թյու­նը, ա­սե­լով, որ Թով­մա­սյա­նը ձեռ­քից բաց է թո­ղել ՍԴ նա­խա­գահ լի­նե­լու շան­սը: Հա­մադ­րեք դեպ­քե­րի ժա­մա­նա­կագ­րու­թյու­նը, և ա­մեն ինչ կընկ­նի իր տե­ղը. նախ աչ­քով-ուն­քով Հրայր Թո­վմա­սյա­նին հոր­դո­րում են հե­ռա­նալ, հե­տո ա­նաշ­խատ թո­շակ են ա­ռա­ջար­կում ՍԴ դա­տա­վոր­նե­րին, ա­պա սա­նիկ­նե­րին են ձեր­բա­կա­լում, հե­տո ըն­կեր­նե­րին ու ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին են անց­նում, հե­տո մե­ղադ­րում ֆի­նան­սա­կան ինչ-որ պատ­մու­թյուն­նե­րում, ա­պա իշ­խա­նու­թյան յու­րաց­ման մեջ և այլն, և այլն: ՀՔԾ-ի և գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նի այդ հե­քիաթ­նե­րը, ում, ի դեպ, ես մարդ­կայ­նո­րեն խղ­ճում եմ, ե­թե նա­խա­տես­ված են ե­րե­խա­նե­րի հա­մար, ա­պա թող գնան ման­կա­պար­տեզ­նե­րում պատ­մեն: Միով բա­նիվ, սա է պատ­կե­րը: Ար­դյուն­քում Փա­շի­նյա­նը չի կա­րո­ղա­նում ձևա­վո­րել կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րի ար­դյու­նա­վետ ինս­տի­տուտ­ներ և ո­րա­կյալ օ­րեն­սդ­րու­թյուն, ին­չը, ի­րոք, կարևոր է, և քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե­րի դի­մե­լով, միաց­րել է իշ­խա­նու­թյու­նից իր հե­ռաց­ման հետ­հաշ­վար­կը: Զու­գա­հեռ, ա­ռանց այդ էլ հան­րա­յին մեծ հե­ղի­նա­կու­թյուն չվա­յե­լող ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը էլ ա­վե­լի են կորց­նում ի­րենց հե­ղի­նա­կու­թյու­նը, ի­մու­նի­տետն ու ինս­տի­տու­ցիո­նալ կա­րո­ղու­թյուն­նե­րը: Սա է, ե­թե կարճ:

-Երբ ընդ­դի­մա­խոս­նե­րը քն­նա­դա­տում են օր­վա իշ­խա­նու­թյան ի­րա­վա­կան քայ­լե­րը՝ զու­գա­հեռ­ներ տա­նե­լով 37 թվի հետ, իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հա­կա­դար­ձում են, թե ինչ­պես էր նախ­կին ռե­ժի­մը շատ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի հե­տապն­դում նրանց հա­յացք­նե­րի հա­մար։ Ընդ­հան­րա­պես մենք հի­մա վա­տի ու վատ­թա­րա­գույ­նի միջև՞ ենք հա­մե­մա­տու­թյուն ա­նում, թե՞ փոր­ձում ենք երկ­րում, այ­նուա­մե­նայ­նիվ, ար­դա­րու­թյան մթ­նո­լորտ հաս­տա­տել։

-37-ի հետ հա­մե­մա­տու­թյուն­ներն ա­վե­լոր­դու­թյուն են: Ոչ թե այն պատ­ճա­ռով, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ժո­ղովր­դա­վար է կամ գի­տակ­ցում է դրա ան­թույ­լատ­րե­լիու­թյունն ու նման բան չի ա­նի, այլ բա­ցա­ռա­պես այն պատ­ճա­ռով, որ մեր է­պո­խա­յում հնա­րա­վոր չէ դի­մել նման լայ­նա­ծա­վալ ռեպ­րե­սիա­նե­րի ու մար­սել այն: Եվ երկ­րորդ, մի երկ­րում, որ­տեղ հա­զա­րա­վոր մար­դիկ այ­սօր պատ­րաստ են ձեր­բա­կալ­վե­լու, բանտ նս­տե­լու հա­նուն ա­զա­տու­թյան ու հա­նուն Հա­յաս­տա­նի, ինչ­պես մեր օ­րե­րում է, հնա­րա­վոր չէ դիկ­տա­տու­րա հաս­տա­տել. նման մտադ­րու­թյու­նը միայն մտա­վոր գա­լա­րում­նե­րի մեջ հայ­տն­ված հի­վանդ ու­ղե­ղում կա­րող է ծն­վել ու ա­րագ տա­պա­լել նման փորձ կա­տա­րո­ղին: Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե­րի յու­րա­քան­չյուր պատ­ժա­մի­ջոց մո­տեց­նում է իր իշ­խա­նու­թյան ա­վար­տը, ին­քը դա գի­տակ­ցի, թե ոչ: Ու սա ա­մե­նա­սու­րը զգում են ոչ թե նրա քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րը, ինչ­պես կա­րող է ա­ռա­ջին հա­յաց­քից թվալ, այլ հենց իր թի­մա­կից­նե­րը, ո­րոնք զրկ­վել են ձայ­նի ի­րա­վուն­քից և Նի­կոլ Փա­շի­նյա­նի ժա­մա­նա­կա­վոր անձ­նիշ­խա­նու­թյան ձեռ­քում վե­րած­վել են պա­տանդնե­րի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը