Մի քանի օր է` ԱԺ-ում աժիոտաժ է. պատգամավորները նկարվում են «Վիքիպեդիայի» համար, բայց նրանցից շատերը նկարից բացի ոչինչ չունեն ներկայացնելու․ «Հրապարակ»
«Մի քանի օր է` ԱԺ-ում աժիոտաժ է․ ֆոտոսեսիաներ են ընթանում, պատգամավորները նկարվում են` տարբեր պոզաներով, ավելի հայրենասերները` ՀՀ դրոշի ներքո:
Պարզվում է` «Վիքիպեդիայի» համար է արվում։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, որն այս օրերին Արարատ Միրզոյանի հետ Ստրասբուրգում է, նամակով դիմել է բոլոր ֆրակցիաներին` նկարվելու, որ Վիքիպեդիայում տեղադրեն: Որքա՞ն գումար է տրամադրել ԱԺ-ն այդ գործի համար՝ չկարողացանք ճշտել։
Պատգամավորներին անմահացնող լուսանկարիչներն ասացին` անվճար ենք անում։ «Մենք կամավորական հիմունքով ենք աշխատանքը կատարում՝ Վիքիպեդիայում խմբագրական բլոկներ ունենք»: Հրաժարվողներ կա՞ն։ «Ոչ, մեկ-մեկ ասում են` տեսքներս լավ չի` վաղը նկարեք»:
Ի դեպ, ըստ էության, ԱԺ պատգամավորների, հատկապես «Իմ քայլի» մեծ մասը, բացի նկարից, որևէ բան չի ունենա «Վիքիպեդիայում» ներկայացնելու, որովհետև անցած ուղի, աշխատանքային կենսագրություն չունեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: