Քաղաքական

24.10.2019 20:30


Դավիթ Գրիգորյանի բողոքը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Դավիթ Գրիգորյանի բողոքը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը բավարարեց դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանների՝ իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Մաթևոսյանին մակագրվել էր Դավիթ Գրիգորյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոքի քննությունը։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը հիշեցրեց, որ Մաթևոսյանն այն դատավորն է, որը թույլատրել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնել։

Երվանդ Վարոսյանի խոսքով՝ խուզարկությունը թույլատրելու որոշում կայացնելով, դատավորը օրինական է համարել քննիչի կողմից Գրիգորյանի աշխատասենյակում մինչ այդ իրականացված գործողությունները՝ մասնավորապես առգրավումները, ուստի Աննա Մաթևոսյանը չի կարող անաչառ քննել գործը և այս գործով անկողմնակալ որոշում կայացնել։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը