Պուտինը բանակցությունների ժամանակ Էրդողանին խնդրել է փակել սեղանին դրված քարտեզը (տեսանյութ)
Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայում իրավիճակի վերաբերյալ բանակցությունների ընթացքում Թուրքիայի նախագահը սեղանին քարտեզ է դրել: Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը:
Բանակցությունների ընթացքում Պուտինը, նկատելով տեսախցիկները, ձեռքի ժեստով հասկացրել է Էրդողանին, որ վերջինս փակի սեղանին դրված քարտեզը:
«Թող տեսնեն, թե ինչքան ենք աշխատել»,- պատասխանել է Էրդողանը, բայց այնուամենայնիվ փակել է քարտեզը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք կնպաստեն քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում: