Աշխարհ

24.10.2019 21:35


Հետազոտությունը հերքել է առողջությունը բարելավելու տարածված եղանակը

Հետազոտությունը հերքել է առողջությունը բարելավելու տարածված եղանակը

Առաջացած տարիքում ածխաջրերի օգտագործման կրճատումը, չնայած ավելի վաղ տարածված պատկերացումներին, չի բարելավում առողջությունը եւ չի երկարացնում կյանքը: Այս եզրակացությանն են հանգել Գերմանիայի Մաքս Պլանկի ընկերության Ծերանալու կենսաբանության ինստիտուտի գիտնականները. նրանց հետազոտության արդյունքները հրապարակված են MedicalXpress պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտափորձի ընթացքում գիտնականները սննդակարգ են սահմանել երիտասարդ ու ծեր մկների համար: Արդյունքում պարզվել Է, որ այն կրծողները, որոնց սեռական հասունացումից հետո 40 տոկոսով պակաս ուտելիք են տվել, ավելի առողջ են եղել տարեց հասակում: Սակայն եթե կալորիաների կրճատումը տեղի Է ունեցել ծեր մկների մոտ, կյանքի տեւողությունը չի փոխվել այն կրծողների համեմատությամբ, որոնք պահպանել են սնվելու սովորական ռեժիմը:

Ավելի վաղ իտալացի փորձագետները եկել են այն եզրակացությանը, որ երիտասարդության պահպանման համար հատուկ դեր Է խաղում սնունդը: Նրանց, ովքեր չեն ցանկանում վաղաժամ ծերանալ, սննդագետները խորհուրդ են տալիս օրաբաժնի մեջ մտցնել ոչ պակաս, քան 1,1 գրամ սպիտակուց՝ քաշի մեկ կիլոգրամի հաշվով, ինչը թույլ կտա պահպանել բավարար մկանային զանգվածը: Բացի այդ, հանձնարարվում Է կերակրացանկում ներառել կաթնամթերք, ինչպես նաեւ ֆոլաթթվով հարուստ կանաչեղեն եւ հազար:

Այս խորագրի վերջին նյութերը