Աշխարհ

24.10.2019 15:55


Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանը կախել է վզից ու լուսանկարվել

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանը կախել է վզից ու լուսանկարվել

Քիմ Քարդաշյանի քույրն իր հետևորդների ուշադրությունը կենտրոնացրել է Հայաստանի վրա «թանկարժեք» լուսանկարով։

Քլոե Քարդաշյանը` ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը, սոցիալական ցանցի իր էջերում լուսանկար է հրապարակել, որում երևում է նրա պարանոցից կախված վզնոցը` հայկական զինանշանի նմանությամբ պատրաստված կախազարդով:

«Հայկական զինանշանը` պարանոցիս»,- լուսանկարին կից գրել է Քլոեն:

Երկրպագուներն անմիջապես արձագանքել են նրա գրառմանը: Լուսանկարը միայն Facebook սոցիալական ցանցում ավելի քան 39.000 like–ի է արժանացել։

«Հետաքրքիր է` քույրերդ ու եղբայրդ ունե՞ն զարդեր, որոնք խորհրդանշում են հայկական մշակույթը», «Հիասքանչ տեսք ունես, Քլոե, վզնոցը քեզ շատ է սազում, հիանում եմ քեզնով»-գրել են նրանք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քլոեն Instagram–ի «սթորի» բաժնում հրապարակել էր փայլփլուն քարերով պատված այս ոսկե կախազարդի լուսանկարը։ Չի բացառվում, որ զարդը պատված է ադամանդներով։

Քլոեն արդեն եղել է Հայաստանում ավագ քրոջ` Քիմի հետ 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը