Աշխարհ

24.10.2019 20:55


Թուրքիայում նախարարությունների բյուջեից ավելի մեծ է կրոնական գործերով վարչության բյուջեն

Թուրքիայում նախարարությունների բյուջեից ավելի մեծ է կրոնական գործերով վարչության բյուջեն

Թուրքիայում 2020թ. բյուջեով նախատեսվել է 1.1 միլիարդ թուրքական լիրայով ավելացնել կրոնական գործերով վարչությանը հատկացվող գումարի չափը։

Եթե 2018-ին կրոնական վարչությանը հատկացվել էր 7.7 միլիարդ, իսկ 2019 թվականին 10.4 միլիարդ թուրքական լիրա, ապա 2020 թվականին այն կկազմի 11.5 միլիարդ շուրջ (2մլրդ դոլար): Իսկ 2021 և 2022 թվականների բյուջեն կաճի և կհասնի համապատասխանաբար 12.3 և 13.1 միլիարդ թուրքական լիրայի։

Այսպիսով կրոնական հարցերով վարչությունն իր բյուջեով գերազանցում է Թուրքիայի Հանրապետության 16 նախարարություններից 8-ին:

Ընդ որում այդ 8 նախարարությունների շարքում են ներքին գործերի նախարարությունը, արտգործնախարարությունը, Էներգիայի և բնական ռեսուրսների նախարարությունը, առևտրի նախարարությունը, մշակույթի և տուրիզմի նախարարությունը։

Սա ևս մեկ անգամ ընդգծում է այն համգամանքը, որ Թուրքիան աստիճանաբար ավելի է խորանում իսլամական կրոնական արժեհամակարգի մեջ, և իսլամը ոչ միայն չի թուլանում, այլև ամրապնդում է իր դերը քաղաքական կյանքում։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը