Աշխարհ

24.10.2019 15:00


Ռուսաստանը հայտնում է, որ քուրդ զինյալները սկսել են հետ քաշվել Սիրիայի հյուսիսից

Ռուսաստանը հայտնում է, որ քուրդ զինյալները սկսել են հետ քաշվել Սիրիայի հյուսիսից

Սիրիայի քրդական ուժերը հետ են քաշվում թուրք-սիրիական սահմանից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։

«Մենք գոհունակությամբ ընդգծում ենք, որ Սոչիում Սիրիայի հարցով ձեռք բերված համաձայնությունն իրականացվում է»,- ասել է ռուս պաշտոնյան։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք համաձայնությունը ներառում է նաև քուրդ զինյալների դուրսբերումը Սիրիայի հյուսիսից, Վերշինինն արձագանքել է.

«Ասացի չէ՞, ամեն ինչ իրականացվում է»։

Հիշեցնենք, որ Սոչիում օրեր առաջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սիրիայի հյուսիսային շրջանների՝ Եփրատ գետից արևելք ընկած հատվածի վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել։ Համաձայնության կետերից մեկն այն էր, որ քուրդ զինյալները պետք է դուրս բերվեին թուրք-սիրիական սահմանամերձ շրջաններից։

Ռուս-թուրքական համաձայնությունից հետո, Թուրքիան հայտարարեց, որ Սիրիայի տարածքում քուրդ զինյալների դեմ սկսված «խաղաղության ակունք» ռազմական գործողությունը ավարտվել է։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը