Քաղաքական

24.10.2019 13:59


Արսեն Բաբայանի դատավարությունը քաղաքական էր և չէր կարող դատավորն անկախ լինել․ Լուսինե Սահակյան (տեսանյութ)

Արսեն Բաբայանի դատավարությունը քաղաքական էր և չէր կարող դատավորն անկախ լինել․ Լուսինե Սահակյան (տեսանյութ)

«Նկատի ունենալով, որ սա քաղաքական դատավարություն է, ու չեմ կարծում, որ նա այն դատավորն է, որ կարող էր անկախ գործել , նաև այլընտրանքային խափանման միջոցի միջնորդություն էինք ներկայացրել, որը չի բավարավել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ ընդգծելով, որ այն չի բավարարվել։

Նա նշեց, որ նիստին մասնակցում էր նաև Արսեն Բաբայանը։

«Ակնհայտ ապօրինի են այն պրոցեսները, որոնք կատարվում են։ Մեզ համար հասկանալի է, որ հերթական անձը պետք է լինի անազատության մեջ, որպեսզի հերթական ճնշումը լիներ Հրայր Թովմասյանի վրա։ Դատարանը դա ապահովվեց»,-ասաց փաստաբանը։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը