Աշխարհ

24.10.2019 20:20


Հետազոտողները տղամարդկանց ճաղատանալու անսպասելի պատճառ են նշել

Հետազոտողները տղամարդկանց ճաղատանալու անսպասելի պատճառ են նշել

Նորմայից ավելի աշխատելը կարող Է ազդել ճաղատացման վրա: Ինչպես հայտնել Է Ladbible-ը, այս եզրակացությանն են եկել Հարավային Կորեայի հետազոտողները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տղամարդիկ, որոնք շաբաթական աշխատում են 52 ժամից ավելի, երկու անգամ ավելի հաճախ են ճաղատանում: Թեեւ սովորական գրաֆիկը ենթադրում Է շաբաթական 40 աշխատանքային ժամ, հաճախ աշխատողներից շատերն ավելի երկար են մնում գրասենյակում:

Հետազոտության մեջ ուսումնասիրվել են Հարավային Կորեայում ապրող 20-ից մինչեւ 59 տարեկան 13 հազար տղամարդու տվյալները: Արդյունքների համաձայն, գերաշխատանքի դեպքում առաջացող սթրեսը կարող Է հորմոնալ փոփոխությունների հանգեցնել գլխամաշկում եւ դանդաղեցնել մազի գեղձաբշտիկների աճը: Իմունային համակարգն ինքը սթրեսի պատճառով կարող Է գրոհ սկսել մազածածկույթի դեմ:

Հետազոտության մեջ, գերաշխատանքից բացի, հաշվի են առել նաեւ այլ պատճառներ, օրինակ, ծխելը, եկամտի մակարդակը: Սակայն, ճաղատության առկայության վրա ամենից ավելի շատ ազդում Է հենց սթրեսի գործոնը: Գործատուները կոչ են արել ուշադրություն դարձնել դրա վրա եւ տղամարդկանց համար սահմանափակել աշխատաժամանակը: Դա ամենից ավելի հարկավոր Է 20-ից մինչեւ 30 տարեկան տղամարդկանց, երբ հայտնվում են ճաղատանալու առաջին նշանները:

Այս խորագրի վերջին նյութերը