Կառավարությունը արտոնություններ տվեց Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը
Գործադիրն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կառավարության նիստում որոշում կայացրեց արտոնություն տրամադրել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Կոնցեռն»-ի մաս կազմող «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» ընկերությանը:
Ըստ նախագծի՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2019 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է 3 տարի ժամկետով:
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 118 մլն 945 հազար դրամի չափով ներդրում:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 17 նոր աշխատատեղ` 160-170 հազ․ դրամ միջին աշխատավարձով:

Աղբյուրը՝ analitik.am