60 մլն դրամ՝ Հաշվեքննիչ պալատի այս տարվա երրորդ եռամսյակի պարգևատրման ֆոնդի համար․ «Ժողովուրդ»
««Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հոկտեմբերի 14-ի որոշմամբ հաստատվել է անդամների պարգևատրման չափը:
Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի այս տարվա երրորդ եռամսյակի համար պարգևատրման ֆոնդի մեծությունը սահմանվել է 60 մլն դրամ: Ի դեպ, նշենք, որ երկրորդ եռամսյակի համար ՀՀ հաշվեքննիչ պալատի պարգևատրման ֆոնդի մեծությունը կազմել է 36 մլն 860 հազար դրամ:
Ըստ փորձագետների` պետական համակարգի աշխատակիցներին պարգևավճարներ տալն անհրաժեշտ է, քանի որ նրանք, ունենալով հսկայական վարչարարություն, կարող են ներգրավվել կոռուպցիոն գործարքների մեջ: Ըստ էության, պարգևատրումները կարող են զսպել նրանց ախորժակը»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: