Քաղաքական

24.10.2019 09:41


Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա է հղելու զենքի գործարքի չեղարկման համար

Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա է հղելու զենքի գործարքի չեղարկման համար

Ռուսաստանը ՀՀ պաշտպանության նախարություն բողոքի նոտա է հղելու՝ պահանջելով բացատրել ռուսաստանյան «ОРСИС» ընկերության հետ կապված պատմության բացատրություն և իրավիճակի լուծում, հայտնում է РИА գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ պաշտպանության նախարարությունն առանց հիմքի հնարավորություն չի տվել այդ ընկերությանը մասնակցել զինամթերքի ներկրմաը վերաբերող մրցույթին, ապա նաև ներառել «ОРСИС»-ին ոչ վստահելի գործընկերների ցանկում:

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, բողոքի նոտան արդեն ՌԴ ԱԳՆ-ում է և առաջիկա օրերին դիվանագիտական խողովակներով կփոխանցվի հայկական կողմին: Նամակն ուղղված է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որից և ակնկալվում է իրավիճակի պարզաբանում և շտկում»,-հավելում է գործակալությունը:

Աղբյուրը՝ 24news.am

Այս խորագրի վերջին նյութերը