Աշխարհ

23.10.2019 21:49


«Գարիկ Մարտիրոսյան, տար ինձ Comedy Club». հայտնվել է Զելենսկու նմանակը

«Գարիկ Մարտիրոսյան, տար ինձ Comedy Club». հայտնվել է Զելենսկու նմանակը

Տղամարդը վստահեցնում է, որ կարող է ցանկացած դեր խաղալ, ինչպես նաև փոխարինել Վլադիմիր Զելենսկուն կարևոր հանդիպումների և միջոցառումների ժամանակ։

Ավտոտեխսպասարկման կետի աշխատակից Ումիդ Իսաբաևը համացանցի աստղ է դարձել մետրոյում արված լուսանկարի շնորհիվ։ Բանն այն է, որ նա ջրի երկու կաթիլի պես նման է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Իսաբաևը որոշել է օգտվել նման անհավանական հնարավորությունից և Գարիկ Մարտիրոսյանին խնդրել է իրեն վերցնել Comedy Club։ Ումիդի տեսաուղերձը հրապարակել է Mash տելեգրամ ալիքը։

Նորաթուխ աստղը պնդում է, որ կարող է Զելենսկու փոխարեն ցանկացած դեր խաղալ և հանդես գալ նրա նմանակի դերում։

«Դուք հավանաբար հիմա ժամանակ չունեք, դուք նախագահ եք», – ասել է Իսաբաևը։



Հայտնի չէ, թե ինչպես կդասավորվի նմանակի ճակատագիրը, բայց հուսանք, որ Գարիկ Մարտիրոսյանը նպատակասլաց Ումիդին կընդգրկի Comedy Club–ի մասնակիցների շարքում։

Այս խորագրի վերջին նյութերը