Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից
Ոստիկանությունում պաշտոնանկությունները շարունակվում են։«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պաշտոնից ազատվել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը։
Նա փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 19-ին՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով։
Հիշեցնենք, որ երեկ Հովհաննես Քոչարյանը հայտարարել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն:
«Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ ու ռազմավարության ծրագրի հրապարակումից հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»,-նշել էր Քոչարյանը:
Նրա խոսքով՝ նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, որն իրավիճակային լուծումներ է առաջարկում:
Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից
Ոստիկանությունում պաշտոնանկությունները շարունակվում են։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պաշտոնից ազատվել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը։