Լրահոս

23.10.2019 16:40


Արմավիրի մարզում գարիով բարձված Волга-ում հրդեհ է բռնկվել

Արմավիրի մարզում գարիով բարձված Волга-ում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մազրում: Ժամը 10:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյողի Շահումյան փողոցի 24 տան դիմաց ավտոմեքենա է այրվում:

Փրկարարները գյուղացիների օգնությամբ մարել են Волга մակնիշի առանց համարանիշի մեքենայում առաջացած հրդեհը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին. «Մեքենան պատկանում է նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Նվեր Մարտիրոսյանին և մեքենան գարիով բարձված է եղել ու առավոտյան վարորդը ավտոտնակից դուրս է բերել և այդ պահին, իջնելով ավտոմեքենայից, փորձել է ավտոտնակի դուռը փակել, նկատել է, որ մեքենայում հրդե է բռնկվել: Բարեբախտաբար, հրշեջները շուտ ժամանեցին և մեր հետ հավասար կրակը մարեցին, հակառակ դեպքում՝ հնարավոր էր՝ գազաբալոնը պայթեր»:

Գյուղացիները նաև կատակում էին, ասելով. «Լավ էր, Նվերը պրծավ էս նվերից, թե չէ ինչքան հողը մշակում, քրտինքով վաստակածը դնում էր էս իկոնայի վրա: Էլի լավ էր, մեշոքներով բարձված գարին չվառվեց՝ շնորհիվ գյուղացիների ու հրշեջների»:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը