Լրահոս

23.10.2019 19:59


Ջերմուկում տղամարդն ինքնասպան է եղել տարեդարձից մի քանի օր անց

Ջերմուկում տղամարդն ինքնասպան է եղել տարեդարձից մի քանի օր անց

Երիտասարդ տղամարդու` ծառից կախված դիակը հայտնաբերել են հարևանները և զանգել շտապօգնություն։

Երեկ գիշեր սարսափելի դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ջերմուկ քաղաքի շենքերից մեկի հետնամասում բնակիչները գտել են իրենց հարևանի կախված դին ու անմիջապես ահազանգել 1-03։

Բժիշկներն արձանագրել են, որ տղամարդը մահացած է, տեղեկությունը փոխանցել է ոստիկանություն։

Իրավապահները պարզում են, թե ինչն է եղել տղամարդու`այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառը։ Այս պահին շրջանառվող որևէ հստակ վարկած չկա։

Ըստ որոշ լուրերի՝ ինքնասպանություն գործած տղամարդն այս ամիս դարձել էր 38 տարեկան, աշխատում էր ՀԷԿ-ում։

Այս խորագրի վերջին նյութերը