Քաղաքական

23.10.2019 14:45


ՀՔԾ-ին չի հետաքրքրել, որ Բաբլոյանը վիրահատության է (տեսանյութ)

ՀՔԾ-ին չի հետաքրքրել, որ Բաբլոյանը վիրահատության է (տեսանյութ)

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին վիրահատության ժամանակ են կանչել ՀՔԾ և նշել, որ անպայման պետք է վերադառնա։ Այս մասին այսօր հայտարարեց Բաբլոյանը․

«Քանի որ քննություն է գնում, մենք իրավունք չունենք որևէ բանի մասին խոսել։ Մի բան կարող եմ ասել, որ ես ամեն ինչ արել եմ օրենքի և Սահմանադրության համաձայն։ Երկրորդը, իհարկե, մի քիչ նեղված եմ իրավապահ մարմիններից, որովհետև դա չուներ որևէ հրատապություն, և բազմիցս բացատրեցի, որ 20 տարի պատրաստվել ենք այս վիրահատությանը , նրանք ասացին, որ անհապաղ պետք է մոտենանք։ Ես չուզեցա, որ հասարակությունը կարծի, որ ես խուսափում եմ, անձամբ այցելեցի, ինձ փոխարինեցին իմ գործընկերները, ամեն բան կազմակերպվում էր, ամեն բան լավ է անցել, ես վերադարձա վիրահատության»:

«Որևէ կասկածանք չունեմ, միակ կասկածանքս, որ կա, ավելի ճիշտ՝ վստահ եմ․ ինձ կարող են մի բանում մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության։ Այդ հարցում հստակ կա մեղադրանք։ Եթե որոշեն դա քննել, ապա կհաստատեն»։

Աղբյուրը՝ Հրապարակ

Այս խորագրի վերջին նյութերը