Աշխարհ

23.10.2019 22:10


Հայտարարվել են ճամփորդությունների համար լավագույն երկրները 2020 թվականին

Հայտարարվել են ճամփորդությունների համար լավագույն երկրները 2020 թվականին

Lonely Planet տուրիստական պորտալը կազմել Է այն երկրների վարկանիշը, ուր արժե այցելել 2020 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջին տեղում հայտնվել Է Բութանի թագավորությունը: «Հիմալայան դրախտի այս փոքրիկ կտորն այցելուներին հնարավորություն Է ընձեռում զբոսնել չաղտոտված լեռնային կածաններով այն մարդկանց ընկերակցությամբ, որոնց բուդդայական հավատալիքները նրանց թույլ են տալիս ներդաշնակ ապրել շրջակա միջավայրի հետ»,-ասված Է հետազոտության մեջ:

Վարկանիշի երկրորդ դիրքն զբաղեցրել Է Անգլիան, որտեղ, ինչպես նշու են Lonely Planet-ի փորձագետները, կարելի Է զմայլվել առափնյա հիանալի տեսարաններով:

Ցուցակի երրորդ հորիզոնականում հայտնվել Է Հյուսիսային Մակեդոնիան, որը լավ հայտնի Է իր խոհանոցով, հին ավանդույթներով եւ բնությամբ, ասված Է հետազոտության մեջ:

Բացի նշված երկրներից, վարկանիշում տեղ են գտել նաեւ Կարիբյան ծովի հարավում գտնվող Արուբա կղզի-պետությունը, Էսվատինի թագավորությունը (նախկին Սվազիլենդ)՝ Աֆրիկայի հարավում, Կոստա-Ռիկան, Նիդեռլանդները, Լիբերիան, Մարոկկոն եւ Ուրուգվայը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը