Գագիկ Ղալաչյանը իր հավատարմագրեր է հանձնել Կիպրոսի Հանրապետության նախագահին
Մայիսի 6-ին Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը իր հավատարմագրերը հանձնեց Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասին:
Հանդիսավոր արարողության ժամանակ ունեցած իր ելույթում դեսպան Ղալաչյանը կարեւորեց Հայաստանի երկկողմ կապերի հետագա զարգացումն ու խորացումը բարեկամ Կիպրոսի Հանրապետության հետ, որտեղ Օսմանյան կայսրությունում 1915թ. հայերի ցեղասպանությունից հետո ապաստան ու երկրորդ հայրենիք են գտել մեր բազմաթիվ հայրենակիցները:
Հավատարմագրի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների հետագա աշխուժացման ուղիների, միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:
Նախագահ Խրիստոֆիասը Հայաստանի դեսպանին խնդրեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել Կիպրոսի Հանրապետություն այցելելու իր հրավերը:
Նախորդ օրը դեսպան Ղալաչյանի հանդիպումներ է ունեցել Կիպրոսի խորհրդարանում հայկական համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի, Կիպրոսի հայոց թեմի առաջնորդ գերշ. Վարուժան արք. Հերքելյանի, կիպրահայ համայնքային կառույցների եւ հայ ավանդական քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ: Հայաստանի դեսպանն այցելել է նաեւ ,Նարեկե հայկական վարժարան եւ Մելքոնյան կրթական հաստատություն: