Քաղաքական

23.10.2019 11:35

Արցախի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Եվրապառլամենտի զեկույցներում․ «Հրապարակ»

Արցախի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Եվրապառլամենտի զեկույցներում․ «Հրապարակ»

«Մինչ մենք զբաղված ենք ներքաղաքական գզվռտոցով, մեր շուրջը կատարվում են իրադարձություններ, որոնք շահեկան չեն մեզ համար։ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայաստանի հարցով նոր զեկուցող է նշանակել՝ Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բասեսկուին, որն Իլհամ Ալիևի ամենամտերիմ մարդկանցից էր ժամանակին և «Նաբուկո» գազատարի լոբբիստներից։

Նախագծի տապալումից հետո սերն Ալիևի հանդեպ թերևս նվազել է, բայց կապերը պահպանվել են։ Եվրոպական խորհրդարանի հիմնական զեկուցողներն առնվազն տարին մեկ քաղաքական գնահատականներ են ներկայացնում։ Ղարաբաղի հարցում իր բացասական դիրքորոշմամբ հայտնի զեկուցողի պարագայում մեզ առաջիկա 5 տարում տհաճ անակնկալներ են սպասվում եվրապառլամենտի զեկույցներում։

Պատճառը ՀՀ իշխանությունների անգործությունն է։ Պարզվում է՝ մայիսից հետո ձևավորված Եվրոպական խորհրդարանի հետ ՀՀ ԱԺ-ն ոչ մի պաշտոնական հարաբերություն չի հաստատել՝ աշխատանք չի տարվել, այցեր չեն եղել։ Ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ ԱԺ-ն չեն փորձել կանխել Բասեսկուի նշանակումը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։