Գյումրիում գնացքները չեն շահագործվում, գնացքավարները բողոքի ակցիա են իրականացնում` աշխատավարձի ավելացման պահանջով
Երեկ՝ կեսօրից Գյումրիում մարդատար և բեռնատար գնացքները չեն շահագործվում, գնացքավարները բողոքի ակցիա են իրականացնում: Այս մասին Tert.am-ին հայտնեց Գյումրու լոկոմոտիվային դեպոյի տնօրեն Համբարձում Կուրղինյանը:
Տնօրենի խոսքով` չեն շարժվել Գյումրիից Երևան և հակառակ ուղղությամբ գնացքները, նաև` Թբիլիսի մեկնող գնացքը:
«Գնացքավարները հավաքվել են Գյումրու լոկոմոտիվային դեպոյի տարածքում, բայց հրաժարվում են աշխատել: Առաջարկ է եղել աշխատավարձի՝ 10%-ով բարձրացում, բայց աշխատակիցները չեն համաձայնել»,-նշեց Կուրղինյանը:
Այս պահին գնացքավարների բողոքի ակցիան շարունակվում է: