Քաղաքական

22.10.2019 18:46


Փոխոստիկանապետը կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն (տեսանյութ)

Փոխոստիկանապետը կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն (տեսանյութ)

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների համար պատգամավորի չափանիշներ սահմանելուն:

«Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ ու ռազմավարության ծրագրի հրապարակումից հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»,-նշեց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, որն իրավիճակային լուծումներ է առաջարկում:

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանապետի համար սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներ կամ, այլ կերպ ասած, այդ պաշտոնները համարել քաղաքական:

Այս խորագրի վերջին նյութերը