Աշխարհ

22.10.2019 21:36


Վրաստանում մոր կողմից սպանված 7 ամսական նորածնի հորը ևս մեղադրանք է առաջադրվել

Վրաստանում մոր կողմից սպանված 7 ամսական նորածնի հորը ևս մեղադրանք է առաջադրվել

7 ամսական նորածնին սպանելու համար դատապարտված անչափահաս մոր ամուսնուն ևս մեղադրանք է առաջադրվել: Դատախազության տվյալներով, Միխեիլ Դվալիշվիլիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 11-րդ և 140-րդ հոդվածի 1-ին մասով՝ անչափահասի հետ սեռական կապ ունենալու համար:

Հիշեցնենք՝ երեխայի անչափահաս մայրը ձերբակալվել էր մայիսին Շիդա Քարթլիի Աղաիանի գյուղում 7 ամսական երեխային խեղդամահ անելու մեղադրանքով:

2002 թվականին ծնված Մ. Շ.-ին մեղադրանք էր առաջադրվել՝ ծանրացուցիչ հանգամանքներով: Ըստ քննության՝ Մ.Շ.-ն գիշերը անկողնում խեղդել է սեփական երեխային ու փախել:

Ընտանիքի հարազատներն ու ծանոթները լրատվամիջոցներին հայտնել են, որ մայրը փախել է՝ տնից տանելով թանկարժեք իրերը: Նրան ձերբակալել են Թբիլիսիի հյուրանոցներից մեկում: Ծանոթները վստահեցնում են, որ 16-ամյա աղջիկն ասել է, թե այդ քայլով ուզում էր վրեժ լուծել ամուսնուց ու մորից, ում պատճառով իբր ամուսնացել է: Արդեն հայտնի է, որ աղջիկը մեղքն ընդունել է:

Ամեն ինչ սկսվել է 2017 թվականին, երբ անչափահաս Մ. Շ.-ի ծնողները ոստիկանություն էին դիմել ու հայտնել, որ վերջինս գնացել է տնից: Ոստիկանությունը պարզել էր նրա գտնվելու վայրը, բայց հանցակազմ չէր հայտնաբերել: Արդեն 2018-ին պետական ծառայությունների գործակալությունը Վրաստանի ՆԳՆ-ին հաղորդել էր անչափահասի կողմից երեխայի ծնունդի մասին, սակայն քննություն այդպես էլ չէր սկսվել:

Այժմ ոստիկանությունը սպանության գործին զուգահեռ քննում է նաև ոստիկանների անփութության հարցը: Բանն այն է, որ Վրաստանում օրենքով արգելված է անչափահասի հետ սեռական կապը: Այժմ ՆԳՆ-ն պարզում է՝ որքանով է ճիշտ վարվել ոստիկանությունը 2018-ին, այս փուլում ոստիկանության մեկ աշխատակցի լիազորությունները դադարեցված են: ՆԳՆ-ն փորձում է պարզել՝ եղել է արդյոք ոստիկանության կողմից պաշտոնական դիրքի չարաշահում:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը