Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ը, КамАЗ-ը, Opel-ը. 2 վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Մրգաստան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes E200 մակնիշի 77 XV 707 համարանիշի КамАЗ մակնիշի 28 ՍՏ 449 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 ZD 294 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes–ի ուղևորը և КамАЗ-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ ջոկատի հրմանատարի տեղակալ Արման Ավետիսյանի գլխավորությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Mercedes-ի վարորդը նույնպես շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Բախման հետևանքով Mercedes-ի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել, սակայն քաղաքացիների ճիշտ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումը:
Քաղաքացիներն իրենց ուժերով են մարել կրակը: Հրշեջ-փրկարարները հոսնաքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։