Արսեն Բաբայանի ձերբակալությունը բացահայտ հոգեբանական ճնշում է ՍԴ նախագահի վրա. Շարմազանով (տեսանյութ)
Այսօր մենք տեսնում ենք, որ բոլոր նրանք, ովքեր չեն «կզում» Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ, դառնում են քաղաքական հետապնդման զոհ։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Մենք գործ ունենք Հրայր Թովմասյանի գործի հետ, Ռոբերտ Քոչարյանի և տեղեկացանք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղկալը ձերբակալվել է։Ես համոզված եմ, որ այս ձերբակալությունը Հրայր Թովմասյանի դեմ սկսված օպերացիայի հերթական սերիան է»,- ասաց Շարմազանովը։
Նա ընդգծեց, որ սա բացահայտ հոգեբանական ճնշում է ՍԴ նախագահի վրա և հատկապես, որ հոդվածը, որով մեղադրվում է Բաբայանը, համաներման հոդվածների մեջ է մտնում։
«Մենք գործ ունենք շոուների և հոգեբանական ճնշումների հետ»,- շեշտեց Շարմազանովը։
Հիշեցնենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ ՀՀ ՔՕ 314-րդ հոդված 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
Ինչը վերաբերում է Թովմասյանի դստրերին և հորը ԱԱԾ կանչելուն, Շարմազանովն ասաց, որ նման քայլն անթույլատրելի է։ Նրա խոսքով՝ դա բարոյական, քաղաքական և իրավական նորմերի խախտում էր, և հոգեբանական ճնշում Թովմասյանների ընտանիքի նկատմամբ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ աշխատակիցներն այցելել են Հրայր Թովմասյանի հայրական տուն, իսկ հաջորդ օրը Հրայր Թովմասյանի հայրը և դուստրերը ներկայացել են ԱԱԾ։

Աղբյուրը՝ pastinfo.am