Պաշտպանները բողոքարկել են Արսեն Բաբայանի ձերբակալության որոշումը. դատարանից նիստի ժամը չեն հայտնում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպանները երեկ երեկոյան բողոքարկել են նրան ձերբակալելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը։ Բողոքի քննությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։
«Փաստինֆո»-ն զանգահարեց դատավորի ընդունարան՝ իմանալու բողոքի քննության ժամը, սակայն այնտեղից պատասխանեցին, որ դա դռնփակ նիստ է, որի մասին չեն կարող ինֆորմացիա տրամադրել։
Նշենք, որ խափանման միջոցների որոշումների դեմ բողոքների քննության դատական նիստերի վերաբերյալ մի շարք այլ դեպքերով դատավորների գրասենյակներից լրագրողների հարցերին պատասխանել են՝ հայտնելով նաեւ նիստի ժամը,
Հիշեցնենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ ՀՀ ՔՕ 314-րդ հոդված 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
Հատկանշական է, որ մի շարք իրավապաշտպաններ անհեթեթ են համարել այս ձերբակալությունը։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ընդգծել էր, որ ՀՀ-ում որևէ անձ չի կարող ազատությունից զրկվել, այդ թվում՝ ձերբակալվել կամ կալանավորել, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը համաձայն՝ «Էրեբունի-երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի։
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն էլ նշել է, որ «Այս պայմաններում կարող է ողջամիտ կասկած մնալ, որ ձերբակալման բուն նպատակը Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշման «դոզան» ավելացնելն ու նրա դեմ ցուցմունք կորզելն է»։