16, 18 տարեկան աղջիկներին հարցաքննության կանչելն ինձ համար անընդունելի է․ Գագիկ Ծառուկյանը՝ Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ կանչելու մասին (տեսանյութ)
Պաշտոնների նշանակելու շտապողականությունը նկատել եմ նաև հեղափոխությունից հետո: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, որ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի վրա ՀՔԾ-ում գործ է հարուցվել, նշում են, որ նախորդ իշխանությունը շտապողականություն է ցուցաբերել, որպեսզի ՍԴ նախագահը երկար պաշտոնավարելու հնարավորություն ունենա:
«Ամեն մեկը կարող է իր համար ձևակերպումներ անել: Հիմա բոլորս պետք է հիմնավորումները տեսնենք, տեսնենք՝ հանցակազմ կա այդ մարդու գործողության մեջ, որի հիման վրա մարդուն ձերբակալել են, և ձերբակալողներն էլ պատասխան են տալու, եթե դա անհիմն է, հիմա կլինի, հինգ տարի հետո, թե տասը տարի հետո, պատասխան են տալու:Ես ուզում եմ ասել, որ կյանքը շարունակվում է, և մարդիկ լիարժեք գիտակցելով պետք է իրենց պաշտոնները, լիազորությունները ճիշտ օգտագործեն, եթե հանցակազմը կա, ճիշտ են արել, եթե չկա, ապա ով այդ մարդուն ձերբակալել է, ինքն է պատասխան տալու»,-ասաց Ծառուկյանը:
Հարցին, թե քանի որ 2018-ին ինքն էլ է եղել ԱԺ-ում, ներկա է եղել, թե Հրայր Թովմասյանն ինչպես է ընտրվել ՍԴ դատավոր, հետո նախագահ, ապա իրավական առումով ճիշտ է եղել այդ ընթացակարգը, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Իրավական առումով այն է, ոնց որ Նիկոլ Փաշինյանը դարձավ, Միրզոյանը դարձավ, այսինքն` հարցը դնում են, եթե մարդուն ընտրում են, ընտրում են, եթե չէ՝ չէ»:
Անդրադառնալով Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ-ում հարցաքննելուն՝ Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Եթե ցանկացած գործուենության մեջ կա հանցակազմ, հանցանք, անօրինականություն, պատժելի է: Բայց ասենք, ես տեսնելով նրա ընտանիքի հանդեպ, 16, 18 տարեկան աղջիկը, որոնց հանդեպ քննություն է, դա իմ համար անընդունելի է: Էսօր հիմնական խնդիրը Թովմասյանն է, խնդիր չկա, թող հանցակազմ ներկայացնեն, հանցակազմ լինի, որ նա ինչ-որ հանցանք է կատարել, մենք բոլորս միասին կողմ ենք, թող պատժեն: Բայց ասենք իմ համար, ես որպես հայ մարդ, ընտանիքի մարդ, տեսնելով 16 տարեկան աղջկան կանչեն հարցաքննության, ինչ-որ չարաշահումներ, դա իմ համար անընդունելի է»,-ասաց նա։
Հարցին, թե Հրայր Թովմասյանին առաջադրելու հարցում շտապողականություն չի՞ նկատել, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ նույն շտապողականությունը տեսել է այս հեղափոխության և այս կազմի մեջ. «Ես դա տեսել եմ, որը դուք չպետք է մոռանաք: Հինգ, վեց դեպք կա, որ նույն սկզբունքով, նույն մոտեցմամբ ընտրվել են»:
Հարցին, թե ովքեր են ընտրվողները, Ծառուկյանն ասաց՝ օրինակ` Զեյնալյանը ոնց ընտրվեց արդարադատության նախարար այն ժամանակ. «Պատգամավոր էր, հը՞ն, ես ասում եմ՝ մի քանի դեպք կա, նույն պահին դրել են իրենց թեկնածությունը, ընտրվել են ու հրաժարականը գնաց»:
16, 18 տարեկան աղջիկներին հարցաքննության կանչելն ինձ համար անընդունելի է․ Գագիկ Ծառուկյանը՝ Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ կանչելու մասին (տեսանյութ)
Պաշտոնների նշանակելու շտապողականությունը նկատել եմ նաև հեղափոխությունից հետո: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, որ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի վրա ՀՔԾ-ում գործ է հարուցվել, նշում են, որ նախորդ իշխանությունը շտապողականություն է ցուցաբերել, որպեսզի ՍԴ նախագահը երկար պաշտոնավարելու հնարավորություն ունենա:
«Ամեն մեկը կարող է իր համար ձևակերպումներ անել: Հիմա բոլորս պետք է հիմնավորումները տեսնենք, տեսնենք՝ հանցակազմ կա այդ մարդու գործողության մեջ, որի հիման վրա մարդուն ձերբակալել են, և ձերբակալողներն էլ պատասխան են տալու, եթե դա անհիմն է, հիմա կլինի, հինգ տարի հետո, թե տասը տարի հետո, պատասխան են տալու: Ես ուզում եմ ասել, որ կյանքը շարունակվում է, և մարդիկ լիարժեք գիտակցելով պետք է իրենց պաշտոնները, լիազորությունները ճիշտ օգտագործեն, եթե հանցակազմը կա, ճիշտ են արել, եթե չկա, ապա ով այդ մարդուն ձերբակալել է, ինքն է պատասխան տալու»,-ասաց Ծառուկյանը:
Հարցին, թե քանի որ 2018-ին ինքն էլ է եղել ԱԺ-ում, ներկա է եղել, թե Հրայր Թովմասյանն ինչպես է ընտրվել ՍԴ դատավոր, հետո նախագահ, ապա իրավական առումով ճիշտ է եղել այդ ընթացակարգը, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Իրավական առումով այն է, ոնց որ Նիկոլ Փաշինյանը դարձավ, Միրզոյանը դարձավ, այսինքն` հարցը դնում են, եթե մարդուն ընտրում են, ընտրում են, եթե չէ՝ չէ»:
Անդրադառնալով Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ-ում հարցաքննելուն՝ Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Եթե ցանկացած գործուենության մեջ կա հանցակազմ, հանցանք, անօրինականություն, պատժելի է: Բայց ասենք, ես տեսնելով նրա ընտանիքի հանդեպ, 16, 18 տարեկան աղջիկը, որոնց հանդեպ քննություն է, դա իմ համար անընդունելի է: Էսօր հիմնական խնդիրը Թովմասյանն է, խնդիր չկա, թող հանցակազմ ներկայացնեն, հանցակազմ լինի, որ նա ինչ-որ հանցանք է կատարել, մենք բոլորս միասին կողմ ենք, թող պատժեն: Բայց ասենք իմ համար, ես որպես հայ մարդ, ընտանիքի մարդ, տեսնելով 16 տարեկան աղջկան կանչեն հարցաքննության, ինչ-որ չարաշահումներ, դա իմ համար անընդունելի է»,-ասաց նա։
Հարցին, թե Հրայր Թովմասյանին առաջադրելու հարցում շտապողականություն չի՞ նկատել, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ նույն շտապողականությունը տեսել է այս հեղափոխության և այս կազմի մեջ. «Ես դա տեսել եմ, որը դուք չպետք է մոռանաք: Հինգ, վեց դեպք կա, որ նույն սկզբունքով, նույն մոտեցմամբ ընտրվել են»:
Հարցին, թե ովքեր են ընտրվողները, Ծառուկյանն ասաց՝ օրինակ` Զեյնալյանը ոնց ընտրվեց արդարադատության նախարար այն ժամանակ. «Պատգամավոր էր, հը՞ն, ես ասում եմ՝ մի քանի դեպք կա, նույն պահին դրել են իրենց թեկնածությունը, ընտրվել են ու հրաժարականը գնաց»:
Աղբյուրը՝ tert.am