Հարցազրույց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Ծերունյանի հետ
-Ի՞նչ խնդիրներ են այսօր ծառացել ուսանողության առաջ։
-Գիտեք՝ Սահմանադրությամբ ամրագրված է, որ ցանկացած ոք իրավունք ունի ուսում ստանալ, սակայն այս պահին այդ իրավունքը վտանգված է։ Կառավարության որոշմամբ ուսանողների մեծ մասը չի կարողանում իր ուսումը շարունակել մագիստրատուրայում (տեղերը կրճատվել են)։ Նրանց մեջ կան շատ լավ ուսանողներ, որոնք ստիպված կլինեն գնալ բանակ և երկու տարի կկորցնեն, որովհետև դու 4 տարի ուսում ես ստանում, հետո գնում ես բանակ և երկու տարի պարզապես կտրվում ես այդ ոլորտից։ Հետո, հետ գալով, շատերը նույնիսկ չեն ցանկանա շարունակել ուսումը, իսկ մնացածին շատ դժվար կլինի վերադառնալ այն գիտելիքներին, որոնք ունեին երկու տարի առաջ։
-Իսկ ի՞նչ կտան բողոքի ակցիաները, որոնք այժմ իրականացնում է ուսանողությունը։ Որևէ բան կփոխվի՞։
-Եթե մենք չկարծեինք, որ արդյունքի կհասնենք, այս ամենը չէինք անի, որովհետև միշտ էլ ցանկացած ոտնձգության դեմ պետք է պայքարել և հավատալ, որ կհասնես արդյունքի, այլապես ոչ մի բան չես կարող անել։ Մենք հավատում ենք, որ որևէ բանի կհասնենք, և ծրագրերը կիրագործվեն։
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում հասարակական-քաղաքական իրադարձություններում երիտասարդության ակտիվությունը։
-Երիտասարդության դերը միշտ էլ առաջնահերթ դերերից կարելի է համարել հասարակությունում, որովհետև այն ապագա սերունդն է, որ կգա ու կկառավարի մեր երկիրը, կշենացնի այն ապագայում՝ 15-30 տարի հետո։ Դա է պատճառը, որ ես գտնում եմ, որ ուսանողությունը՝ երիտասարդությունը, այս պահին առաջնահերթ դիրք է գրավում։ Նրա տեսակետը կլինի մեր ապագայի տեսակետը։ Մենք ենք շենացնելու այս երկիրը։
-Իսկ Հայաստանում տիրող կուսակցական այս բազմազանության մեջ երիտասարդները որքանո՞վ են կարողանում ճիշտ կողմնորոշվել։
-Ամեն մարդ ինքն է որոշում իր ուղղությունը։ Նրան ոչ ոք չպետք է պարտադրի։ Ամեն մարդ իր սրտով և հոգով է գործում՝ այս կամ այն երևույթը համարելով ճիշտ կամ սխալ։ Ամեն մարդու համար դա յուրահատուկ է, և ոչ ոք չի կարող մյուսին որևէ բան պարտադրել։ Եթե դու ի սկզբանե համարում ես, որ դու ես ճիշտը, ուրեմն իրավունք ունես պայքարելու քո ճիշտն ապացուցելու համար։
-Շտտ է խոսվում նոր ուժի մասին, որը կգա, նոր մոտեցումներ կբերի։ Հայաստանում կա՞ արդյոք այդ ուժի անհրաժեշտությունը։
-Իհա՛րկե, երբ ժողովուրդն ուզում է մի ուղղությամբ շարժվել, պետք է համախմբվի մի մտքի շուրջ։ Այդ միտքը պետք է ստեղծի ինչ-որ մի ուժ, որը կհամախմբի ժողովրդին, որովհետև, ինչպես ասացի, կարծիքները բազմազան են։ Սակայն կարծիքների հատման կետեր կան, և այդ ուժը հենց ինքն է ստեղծում հատման կետը և ինչ-որ ուղղությամբ տանում բոլորին, և դա էլ համախմբում է ողջ ժողովրդին։ Դրա կարիքը միշտ էլ կա։ Դա ոչ միայն Հայաստանի խնդիրն է, այլ ցանկացած պետության խնդիրը՝ համախմբվել մի ուժի շուրջ, որը կուղղորդի ժողովրդին ի շահ և ի պաշտպանություն պետության։
-Իսկ ի՞նչ եք կարծում՝ այդ ուժը կա՞, թե՞ նոր պիտի ստեղծվի։
-Մի քանի քաղաքական ուժեր կան, որոնք շարժվում են տարբեր ուղղություններով, և մարդիկ իրենք են որոշում՝ որի կողքը կանգնեն, սակայն ես կարծում եմ, որ չկա մի համանուն, միասնական ուժ, որը կհամախմբի ամբողջ ժողովրդին։ Այս պահին կարծիքները շատ են, և անհրաժեշտ է, որ ստեղծվի այդ նոր ուժը։
-Իսկ այդ նոր ուժի ձևավորման դեպքում արդյոք երիտասարդությունը կհամախմբվի՞ նրա շուրջ, կկարողանա՞ ճիշտ կողմնորոշվել։
-Այո՛։ Իմ կարծիքով մեծ մասը կկարողանա կողմնորոշվել։ Ճիշտ է, բոլորը չէ, որովհետև երբևէ այդպիսի բան չի եղել, որ բոլորը կանգնեն մի ուժի կողքին. մարդիկ տարբեր են, սակայն կարծում եմ, որ երիտասարդության մեծ մասը կկարողանա ճիշտ ուղղությամբ շարժվել և գնալ դեպի երկրի պայծառ ապագա, որովհետև երիտասարդությունը միշտ ձգտում է լավին, երկիրն ավելի լավը դարձնելուն, որովհետև ինքն է լինելու այս երկրի իրավահաջորդը։
Տիգրան Ծերունյան.

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը