Ցանկացած ոք, ով հանրային տիրույթում, հրապարակային դաշտում քննադատում է իշխանություններին, կարող է հետապնդվել. Սաթիկ Սեյրանյան
Ինձ այլևս չեն զարմացնում իշխանությունների գործողությունները, որովհետև ամեն ինչ տեղավորվում է նույն տրամաբանության շղթայի մեջ։«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը։ Նշենք, որ վերջինս ձերբակալվել է ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ինչը մի շարք իրավապաշտպաններ գնահատում են որպես խոսքի ազատությունը ճնշելու փորձ։
Խնդիրն այն է, որ նշված հոդվածի վրա տարածվում է 2018 թվականի հոկտեմբերին հայտարարված համաներումը։ «Հայաստանի Հանրապետությունում որևէ անձ չի կարող ազատությունից զրկվել, այդ թվում՝ ձերբակալվել կամ կալանավորել, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը համաձայն՝ «Էրեբունի-երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի»,-հայտարարել է սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։
Սաթիկ Սեյրանյանը նկատեց՝ քիչ ծանոթ է Արսեն Բաբայանի գործունեությանը և անձնապես շատ չի շփվել նրա հետ, սակայն անհեթեթ է համարում նրան վերագրվող կասկածը. «Վերանանք անձից, ուղղակի ներկայացվող մեկնաբանությունը, թե Արսեն Բաբայանը ճնշում է գործադրել Գագիկ Հարությունյանի վրա, որպեսզի նա հրաժարական տա, դրանից անհեթեթ բան ես չեմ պատկերացնում։ Հաշվի առնելով Գագիկ Հարությունյանն ի պաշտոնե ով էր, մարդ, ով բոլոր ղեկավարների օրոք մի շարք կարևորագույն և բարձր պաշտոններ է զբաղեցրել։ Արսեն Բաբայան չէ, ով ուզում էր լիներ, ինչպե՞ս կարող էր ճնշում գործադրել։ Սրանից անհեթեթ մեկնաբանություն կամ մեղադրանք ես չեմ պատկերացնում»,-նշեց Սաթիկ Սեյրանյանը։
Ժուռնալիստների միության նախագահի կարծիքով այս ձերբակալությունը դատապարտելի է այն տեսանկյունից, որ ցանկացած ոք, ով սոցիալական ցանցի կամ հանրային տիրույթում, հրապարակային դաշտում որևէ բազմակարծություն է ցուցաբերում կամ քննադատում իշխանություններին, կարող է հետապնդվել. «Այդ իմաստով դատապարտելի է, ավելին՝ այս շղթան անընդհատ շարունակվելու է։ Հասարակությունը պետք է կարողանա հակազդել սրան։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունը գնում է ամեն կերպ իր ձեռքն ավելի մեծ վերահսկողություն վերցնելու ուղղությամբ։ Հասարակությունը պետք է հասկանա, որ հարցն առանձին անձինք չեն, հարցն այն է, որ սա տարածվելու է բոլորի վրա»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը՝ հույս հայտնելով, որ Գագիկ Հարությունյանը մի օր պատկերավոր կներկայացնի՝ արդյոք իր նկատմամբ կարող էր Արսեն Բաբայանը կամ որևէ այլ մեկը նման ճնշում գործադրել։
Ցանկացած ոք, ով հանրային տիրույթում, հրապարակային դաշտում քննադատում է իշխանություններին, կարող է հետապնդվել. Սաթիկ Սեյրանյան
Ինձ այլևս չեն զարմացնում իշխանությունների գործողությունները, որովհետև ամեն ինչ տեղավորվում է նույն տրամաբանության շղթայի մեջ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը։ Նշենք, որ վերջինս ձերբակալվել է ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ինչը մի շարք իրավապաշտպաններ գնահատում են որպես խոսքի ազատությունը ճնշելու փորձ։