Լրահոս

22.10.2019 10:02


Հերթական անգամ «թանկարժեք» գործուղման մեկնած Արարատ Միրզոյանին Ալեն Սիմոնյանը կփոխարինի․ «Հրապարակ»

Հերթական անգամ «թանկարժեք» գործուղման մեկնած Արարատ Միրզոյանին Ալեն Սիմոնյանը կփոխարինի․ «Հրապարակ»

«Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյան կառանձնանա ուժային կառույցներին վերաբերող «պատմական» օրինագծի ընդունմամբ: Արարատ Միրզոյանը հերթական անգամ թանկարժեք գործուղման է` դեպի Իտալիա, նիստերը կվարի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ում վրա են դրվել ԱԺ նախագահի պարտականությունները:

Ի դեպ, հետաքրքիր է, որ մինչ այս Արարատ Միրզոյանը գործուղման մեկնելիս պարտականությունները, որպես կանոն, դնում էր ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի վրա, այս անգամ ԱԺ «նախագահ» է նշանակել Ալեն Սիմոնյանին: Հավանաբար, Հրայր Թովմասյանի թեմայով տված հարցազրույցներից հետո Սիմոնյանը համալրել է վարչապետի «սիրելիների» շարքը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը