Աշխարհ

22.10.2019 09:59


Սիրիայի քրդաբնակ վայրում մեծ թունել է հայտնաբերվել (լուսանկար)

Սիրիայի քրդաբնակ վայրում մեծ թունել է հայտնաբերվել (լուսանկար)

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողության հետևանքով գրավված Ռաս ալ-Այն շրջանում հայտնաբերվել է թունել:

Թուրքական պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` քուրդ զինյալների կողմից փորված թունելով գաղտնուղի է տարվել մինչև Թուրքիայի սահման:

Նշվում է, որ թունելի մուտքը գտնվում է Ռաս ալ-Այնի կենտրոնին կից մի պահեստում: Այն մի քանի մուտք ունի, կան օդափոխման համար անցքեր և հանգստի համար նախատեսված անկյուններ:

Թունելի մուտքը 13մ խորությունը ունի, բարձրությունը 3 մետր է, իսկ լայնությունը 2.5մ:

Աղբյուրի տեղեկացմամբ` Թուրքիայի հնարավոր ռազմական գործողություններին դիմակայելու և անսպասելի հարձակումներ իրականացնելու համար երկար Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG-ԺԻՋ) Մանբիչի, Քոբանիի, Թել Աբյադի, Ռաս ալ-Այնի, Սըրրինի, Կամըշլըի և Մալիքիյյեի շրջաններում թունելային ցանց են փորել:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը