Լրահոս

22.10.2019 09:46


Երևանում բախվել են առանց համարանիշի մոպեդն ու Opel Astra-ն. մոպեդավարը շպրտվել և գլխով բախվել է Opel-ի դիմապակուն

Երևանում բախվել են առանց համարանիշի մոպեդն ու Opel Astra-ն. մոպեդավարը շպրտվել և գլխով բախվել է Opel-ի դիմապակուն

Հոկտեմբերի 21-ին ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel Asttra մակնիշի 65 TT 556 համարանիշի և առաց համարանիշի մոպեդը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդավարը շպրտվել և գլխի հատվածով բախվել է Opel-ի դիմապակուն, որից հետո նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Բախման հետևանքով էլ մոպեդը կողաշրջվել է։

Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոպեդի վարորդի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը