Ողբերգական վթարից զոհվածը Կոտայքի նախկին փոխմարզպետի որդին է
NEWS.am–ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 21-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված Վազգեն Մանասյանը Կոտայքի նախկին փոխմարզպետ Մուշեղ Մանասյանի որդին է։
Վազգեն Մանասյանը Հրազդանի Ջրառատ թաղամասից էր, օրեր առաջ էր դարձել 30 տարեկան, իսկ դեկտեմբերին նախատեսված էր նրա հարսանիքը։ Վազգեն Մանասյանը զբաղեցնում էր Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների կադաստրի վարման բաժնի պետի պաշտոնը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 01:28-ին Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ավտոճանապարհին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ գլորվել ձորը: Պատահարի հետևանքով Արթուրը, Վազգենը և Վահե Վ.-ն տեղում մահացել են, իսկ Գևորգ Ա.-ն մինչ փրկարարների` կանչի վայր հասնելն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: