Աշխարհ

21.10.2019 19:20


Խոհանոց, մշակույթ, պատմություն. Ռումինիայի TVR2-ի եթերում Հայաստանի մասին պատմող հերթական ֆիլմն է

Խոհանոց, մշակույթ, պատմություն. Ռումինիայի TVR2-ի եթերում Հայաստանի մասին պատմող հերթական ֆիլմն է

Ռումինիայի հանրային TVR2 հեռուստատեսության եթերում հոկտեմբերի 26-ին կցուցադրվի «Cap Compas» ծրագրի Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմաշարի հինգերորդ ֆիլմը: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից, բոլոր հինգ մասերի հիմքում ընկած է Հայաստանն է իր գրավչությամբ, տեսարժան վայրերով, ավանդույթներով:

Նման նախագծի նպատակն է Ռումինիայի հասարակությանը Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնելը: Շեշտը դրված էր այն հանգամանքի վրա, որ Հայաստանը ներկայացվի բազմակողմանի՝ պատմություն, մշակույթ, խոհանոց, տնտեսական զարգացումներ, ավանդույթ և այլն:

Ֆիլմի նկարահանող խումբը նախ անդրադարձ է կատարել Երևանին՝ ներկայացնելով այն, որպես հյուրընկալ քաղաք: Ֆիլմում խոսվում է Հայաստանի պատմության թանգարանի, Մատենադարանի գանձերի մասին: Անդրադարձ է կատարվել խաչքարերին, եկեղեցիներին: Նկարահանող խումբը ներկայացրել է նաև հայկական խոհանոցը:

Դեսպանատնից փոխանցեցին, որ մինչ այժմ ցուցադրված ֆիլմի մյուս մասերի վերաբերյալ արձագանքները բավական դրական են:

Նախագիծը կյանքի է կոչվել Հայաստանի արտաքին գործերի նախարարության, դեսպանության և գործընկերների աջակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը