Աշխարհ

21.10.2019 14:55


ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակները դատապարտել են Սիրիայում Թուրքիայի գործողությունները

ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակները դատապարտել են Սիրիայում Թուրքիայի գործողությունները

խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի առանցքային թեմաներից են եղել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հրավիրված ասուլիսում հայտնեցին ՀՀ ազգային ժողովի պատվիրակության անդամները՝ եվրոպական շատ երկրների պատվիրակների կողմից Թուրքիայի գործողությունները սուր քննադատության են արժանացել:

«Քանի որ նստաշրջանի օրերը համընկել էին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների իրականացման ժամանակի հետ, հետևաբար քննարկման առարկա է դարձել նաև այդ հարցը: Պաշտպանության հարցերի հանձնաժողովում քննարկված թեմաները ևս առնչվել են Սիրիային, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զինված ուժերի ապագային»,-ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Հայկական պատվիրակության մեկ այլ անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը վեհաժողովի շրջանակում մասնակցել է նաև քաղաքացիական անվտանգության և գիտություն, տեխնոլոգիաների թեմաներով քննարկումների: «Երկուսի կիզակետում էլ եղել է Թուրքիայի ներխուժումը Սիրիա: Թուրքիան պատճառաբանել է, թե այնտեղ ահաբեկիչներ կան: Սակայն եվրոպական երկրների ներկայացուցիչներին դա չի բավարարել»,-ասաց Գորգիսյանը:

Նա նշեց, որ վերջում գլխավոր քարտուղարի պատասխանից հասկացել են, որ ամեն պետություն իր անվտանգության հույսը պետք է դնի միայն իր վրա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստի առանցքում ևս եղել են Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ծավալված գործողությունները, թեև հարցը ընդգրկված չի եղել օրակարգում: Պատգամավորների կողմից Թուրքիայի կառավարության որոշումը մեծ քննադատության է արժանացել: Նույնիսկ քննադատական ելույթները ծափողջույններով են ընդհատվել:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը կայացել է հոկտեմբերի 11-14-ը Լոնդոնում:

Այս խորագրի վերջին նյութերը