Աշխարհ

21.10.2019 14:40


Ղազախստանի նախագահն ընդլայնել է Նազարբաևի լիազորությունները

Ղազախստանի նախագահն ընդլայնել է Նազարբաևի լիազորությունները

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հրամանագիր Է ստորագրել, որն ընդլայնում Է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի լիազորությունները պետական իշխանության մարմինների համակարգում կադրային քաղաքականության ոլորտում: Փաստաթուղթը հրապարակված Է նորմատիվային իրավական ակտերի տեղեկատվական-իրավական համակարգում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Հրամանագրի համաձայն, նախարարների նշանակումը, բացառությամբ արտաքին գործերի, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների ղեկավարների, այսուհետեւ նախագահի կողմից կատարվում Է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը պահպանած Նուրսուլթան Նազարբաեւի հետ համաձայնեցնելուց հետո:

Բացի այդ, հրամանագրի տեքստի համաձայն, Ղազախստանի նախագահի անմիջական ենթակայության եւ նրան հաշվետու մարմինների ղեկավարների նշանակումը նույնպես պետք Է համաձայնեցվի Անվտանգության խորհրդի ղեկավարի հետ: Այդ մարմինների թվում են՝ պետության ղեկավարի վարչակազմը, Գլխավոր դատախազությունը, ազգային անվտանգության կոմիտեն, Ազգային բանկը, հանրապետական գվարդիան, արտաքին հետախուզության ծառայությունը, նախագահի պահպանության ծառայությունը եւ այլ գերատեսչություններ:

Անվտանգության խորհրդի նախագահի հետ այժմ անհրաժեշտ կլինի նաեւ համաձայնեցնել ակիմների՝ մարզերի, հանրապետական նշանակության քաղաքների եւ մայրաքաղաքի վարչակազմերի ղեկավարների նշանակումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը