Աբու Դաբիի ցուցահանդեսում կցուցադրեն ամենահին մարգարիտը
Աշխարհում ամենահին՝ «Աբու Դաբիի մարգարիտը» կդառնա «Պերճանքի տասը հազար տարին» ցուցահանդեսի ցուցանմուշներից մեկը, որը կանցկացվի Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Լուվրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Figaro-ն:
Շուրջ 2,5 միլիմետր տրամագծով թանկարժեք քարը, որն արդեն ութ հազար տարեկան Է, առաջին անգամ լայն հանրությանը կներկայացվի հոկտեմբերի 30-ից մինչեւ փետրվարի 18-ը: Այն հնագետները գտել են Մարավա կղզու հողի շերտում, դրա տարիքը 5600-ից մինչեւ 5800 տարի Է մեր թվականությունից առաջ: Մարգարիտը մտնում Է շեյխ Զայդի Ազգային թանգարանի հավաքածուի մեջ:
Աբու Դաբիի Լուվրը բացվել Է 2017 թվականին եւ համարվում Է ԱՄԷ-ում առաջին ունիվերսալ գեղարվեստական թանգարանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Աբու Դաբիի ցուցահանդեսում կցուցադրեն ամենահին մարգարիտը
Աշխարհում ամենահին՝ «Աբու Դաբիի մարգարիտը» կդառնա «Պերճանքի տասը հազար տարին» ցուցահանդեսի ցուցանմուշներից մեկը, որը կանցկացվի Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Լուվրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Figaro-ն:
Շուրջ 2,5 միլիմետր տրամագծով թանկարժեք քարը, որն արդեն ութ հազար տարեկան Է, առաջին անգամ լայն հանրությանը կներկայացվի հոկտեմբերի 30-ից մինչեւ փետրվարի 18-ը:
Այն հնագետները գտել են Մարավա կղզու հողի շերտում, դրա տարիքը 5600-ից մինչեւ 5800 տարի Է մեր թվականությունից առաջ: Մարգարիտը մտնում Է շեյխ Զայդի Ազգային թանգարանի հավաքածուի մեջ:
Աբու Դաբիի Լուվրը բացվել Է 2017 թվականին եւ համարվում Է ԱՄԷ-ում առաջին ունիվերսալ գեղարվեստական թանգարանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: