Լրահոս

21.10.2019 11:35


Յարոսլավլի շրջանում բնակելի շենքում բռնկված հրդեհից զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ 5 երեխա (տեսանյութ)

Յարոսլավլի շրջանում բնակելի շենքում բռնկված հրդեհից զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ 5 երեխա (տեսանյութ)

Ռուսաստանի Յարոսլավլի շրջանի Ռոստով Վելիկի քաղաքի շենքերից մեկում գիշերը հրդեհ է բռնկվել, որի արդյունքում զոհվել է 7 հոգի, այդ թվում՝ 5 երեխա: Հրդեհից ամբողջությամբ այրվել է 600 քմ տարածք:

Եվս երեք հոգի ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Զոհված երեխաները 1-ից 4 տարեկան են եղել: Նրանցից երկուսի մայրը գտնվում է հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Յարոսլավլի շրջանի նահանգապետ Իլյա Բալանինը հայտնել է, որ հրդեհից ընդհանուր առմամբ տուժել է 21 մարդ: Շենքում գրանցված է եղել 28 հոգի:

Ականատեսների վկայությամբ, հրդեհը բռնկվել է առաջին հարկի փայտյա աստիճաններից, որը բարձրանում է երկրորդ հարկ: Շենքը չի եղել վթարային, լարերն ու տանիքը վերանորոգվել էին 2017 թվականին: Շենքի բնակարանները հիմնականում տաքացվել են վառարաններով:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը