Քաղաքական

20.10.2019 21:07


Անժելա Թովմասյանի փաստաբանի դիմումը մերժվել է

Անժելա Թովմասյանի փաստաբանի դիմումը մերժվել է

Քննչական կոմիտեն մերժել է «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ փաստաբանի դիմումը:

Այս մասին հայտնեց Անժելա Թովմասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ դիմումը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի փաստաբանը գրավոր դիմել էր նրա անվտանգությունն ապահովելու նպատակով պաշտպանության միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Դիմումում որպես հիմք մատնանշվել էր «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման գործով ներգրավված Դավիթ Հովհաննիսյանի, Սարգիս Մանուկյանի, Արտակ Մարգարյանի, Հայկ Ստեփանյանի և նրանց անունից հանդես եկող Արտակ Գալստյանի ապատեղեկատվության ու զրպարտության տարածման միջոցով բռնության կոչերը, լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտելու վերաբերյալ կրկին խուլիգանական գործողություններ կատարելու սպառնալիք պարունակող հայտարարությունները և մտադրությունները։

Աղբյուրը՝ hayeli.am

Այս խորագրի վերջին նյութերը