Գործադիր և օրենսդիր իշխանությունները չպետք է կարողանան ճնշել դատական իշխանությանը. Արա Զոհրաբյան
«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխան ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
-Պարոն Զոհրաբյան, այսօր հրապարակավ հայտարարեցիք, որ պատրաստ եք ստանձնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերի պաշտպանությունը, որոնք այսօր հրավիրվել են ԱԱԾ։ Այս օրերին շատերը մտովի հետ գնացին ու հիշեցին իրենց ծնողների պատմածները 1937 թվականի մասին։ Վիճակն այդքան օրհասակա՞ն է։
-Վիճակն օրհասական է, եթե քրեական հետապնդման մարմինները ընտանիքի անդամներին էլ են թիրախավորում: Սա այն կարմիր գիծն է, որը չի կարելի անցնել: Եթե հաջորդ իշխանությունը նույն կերպ վարվի Նիկոլ Փաշինյանի երեխաների նկատմամբ, ապա կստանձնեմ նաև Նիկոլ Փաշինյանի երեխաների պաշտպանությունը:
-Բավական սուր հայտարարությամբ եք հանդես եկել՝ նշելով, որ մեր երկրում Սահմանադրական դատարանի նախագահն անպաշտպան է։ Որն է հիմքը նման գնահատականի։
-Գիտեք ինչ սա շարքային քրեական գործ կամ նյութերի նախապատրաստման գործընթաց չէ: Սա մի գործընթաց է, որին նախորդել են իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց քաղաքական հայտարարությունները Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականի վերաբերյալ և դրան զուգակցվող «սպառնալիքները»: Գործադիր և օրենսդիր իշխանությունները չպետք է կարողանան ճնշեն դատական իշխանությանը: Այս գործընթացով ուղիղ խախտվում է Սահմանադրության 4-րդ հոդվածի պահանջը, ըստ որի՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:
-Ակներեւ է, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ այս հետապնդումը՝ նախ լիազորությունները դադարեցնելու գործընթացը, ապա նաեւ քննչական գործընթացներն սկսվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործը՝ ՍԴ տիրույթ փոխանցվելուց հետո՝ մայիս ամսից։ Մինչ այդ՝ քրեական գործ հարուցվեր նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, ով «համարձակվել էր» դիմել ՍԴ, քննադատության թիրախ էր դարձել Ալեքսանդր Ազարյանը, ով «հանդգնել էր» փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Նման պայմաններում, ի՞նչ եք կարծում, դատական մարմինները կարող են գործել անկախ՝ առանց մտածելու, թե դրան ինչ քայլեր կձեռնարկեն։
-Ցավոք, դեպքերի հաջորդական զարգացումները և պատճառական կապերը, այդպիսի հիմնավոր կասկած են առաջացնում նաև ինձ մոտ:
-Երբ վերլուծում ենք դատավորների նկատմամբ այս գործընթացները՝ ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում դրանք ավելի կատարելագործվել են, ավելի կոշտ դարձել։ Չեք կարծում, որ իրավաբանական համայնքն էլ որոշ չափով ունի իր պատասխանատվության աստիճանը, որ ժամանակին շատ ավելի սուր եւ կտրուկ չարձագանքեց Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հոգեբանական ճնշումներին, վիրավորանքների տարափին, երբ իրավական գործընթացներ չնախաձեռնվեց դատարանների դռներն ու մուտքերը փակելու գործադիր իշխանության քայլերի կապակցությամբ։
-Այո, ունի: Փաստաբանական համայնքը փորձել է ընդդիմանալ այս բացասական գործընթացներին: Մասնավոր փաստաբաններ, փաստաբանների պալատը, տարբեր իրավապաշտպաններ, քննադատել են այս երևույթները, ընդհուպ իրենց զորակցությունն են հայտնել դատավորներին, փաստաբաններին: Վստահ եմ, որ մասամբ այս հակազդեցությունը սառեցնող ազդեցություն ունեցել է: Բայց, եթե այդ բացասական գործընթացները շարունակվում են և նույնիսկ զարգանում, ապա դա նշանակում է, որ իրավաբանական համայնքը դեռ անելիք ունի:
-Պարոն Զոհրաբյան, անդրադառնանք ՍԴ որոշմանը, որով Բարձր դատարանը վարույթ չընդունեց ԱԺ ներկայացրած նախագիծը՝ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին։ Ուսումնասիրե՞լ եք այն եւ որքանով եք փաստարկները համոզիչ համարում։
-Ուսումնասիրել եմ սիրողական մակարդակով, հետևաբար մասնագիտական կարծիք չեմ կարող հայտնել:
-Այս համատեքսում ՝ պարզ դարձավ, որ ՍԴ դատավորներից մեկը այդ պաշտոնում ընտրվելուց հետո՝ 2019 թվականից հունիսից սկսած, չի կատարում իր պարտականությունները, չի մասնակցում նիստերին, այլ խոսքով անգործություն է ցուցաբերում, բայց ստանում է աշխատավարձ։ Չեք կարծում, որ այս երեւույթին եւս պետք է տրվի իրավական գնահատական։ Դիցուք տարբեր հաղորդագրություններ են տարածում քննչական մարմինները, որ այս կամ այն գյուղում դպրոցի պահակը չի ներկայացել աշխատանքի, բայց աշխատավարձ է ստացել՝ պետությանը պատճառելով վնաս։ Եթե խոսում ենք՝ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի մասին՝ չեք կարծում, որ դատախազությունը սրան եւս պետք է արձագանքը։
-Ձեր հարցը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին է վերաբերում: Այս պահին ձեռնպահ կմնամ Վահե Գրիգորյանի մասով դիրքորոշում հայտնելուց, մանավանդ, որ չեմ լսել իր պատճառաբանությունը այդ կապակցությամբ:
-Այն, որ դատական համակարգի նկատմամբ նախկինում եղել է որոշ անվստահություն՝ գաղտնիք չէ եւ դա մեծապես պայմանավորված է եղել գործադիր իշխանության միջամտության փորձերով։ Այսօր այն շատ ավելի վատ դրսեւորումներ է ստանում, որը որոշ մասնագետներ համեմատում են 37 թվի հետ։ Ինչու, ինչու այս իշխանությունը եւս չդիմացավ դատական իշխանությունը իր ճնշման տակ պահելու գայթակղությանը։
-Նախկինում էլ կար դատական համակարգի նկատմամբ անվստահություն, հիմա էլ կա: Իշխանափոխությունը փաստաբաններիս մոտ հույս արթնացրեց, որ կլինի գործադիր և դատական իշխանությունների իրական բաժանում և նույնիսկ լավ է, որ տարբեր «մշակույթի» մարդիկ են երկու տարբեր իշխանության ճյուղերում: Կլինի իսկական մրցակցություն, իսկ դրա արդյունքում արդարադատությունը կշահի: Բայց փորձը ցույց տվեց, որ ներկա գործադիր իշխանությունը նախորդի նման փորձ արեց իրեն ենթարկեցնել դատական իշխանությունը և ունենք այն ինչ ունենք:
-Այն գործընթացները, որոնց ականատեսն ենք այսօր, շատ դեպքերում մատուցվում են բարեփոխումների «սոուսով» ։ Դատաիրավական համակարգի բարեփոխումների փաթեթից ի՞նչ կասեք։ Այնտեղ ռիսկեր տեսնո՞ւմ եք։
-Այո: Այդ ռիսկերի մասին արտահայտվել եմ նաև մասնագիտական քննարկումների ժամանակ: Օրինակ, որպես անցումային արդարադատության մեխանիզմ, նախատեսվում է Փաստահավաք հանձնաժողովի ստեղծում, որը անկախ արտադատական մարմին է: Հանձնաժողովը հրապարակում է զեկույց, որտեղ ՀՀ Ազգային ժողովին և Կառավարությանը ներկայացնում է խորհրդատվական եզրակացություն՝ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի և այլնի մասին: Այստեղ շատ թերություններ կան, այդ թվում անմեղ մարդկանց իրավունքների խախտումների մեծ ռիսկեր: Կիսահում գաղափար է, որն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ: Քննարկման ժամանակ, որ հարցի պատասխանը չէր տրվում, ասում էին դա օրենքի նախագծով կլուծվի: Այսօր արհեստականորեն հասարակությունը բաժանել են հնի և նորի, սակայն բոլորս էլ հին ենք: Որևէ պաշտոնյա նոր չէ: Այսօրվա պաշտոնյաները, ընդդիմությունը, տարբեր նախաձեռնությունները, ֆեյսբուքում հայհոյողները և անհանդուրժողները նոր չեն առաջացել: Նրանք մեր հայրենակիցներն են, որոնք այդպիսին են դարձել նախորդ իշխանության մշակած հողի մեջ ծիլ տալով և աճելով: Տեղեկատվական բացասական ջրով հասարակությունը սնվել է, իր մեջ թաքցնելով չի արտահայտվել, իսկ հիմա արտահայտվում է: Ինչու եմ սա նշում: Չէ, որ ինչ էլ հիմա մտածենք, իրագործողները լինելու են նույն մարդիկ: Դա նշանակում է կոռուպցիոն ռիսկեր, ռիսկեր և կրկին ռիսկեր: Այդ ինչպես եղավ, որ հին դատախազը, քննիչը հիմա նոր է, որովհետև ենթարկվում է, իսկ հին դատավորը, որը չի ենթարկվում հին է: Ինչպես եմ ես վստահելու որպես նոր ներկայացող հնին:
-Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը հրապարկվեց, որտեղ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու մեխանիզմների առնչությամբ հստակ նշվում էր կամավորության սկզբունքը եւ շեշտվում, որ դա չպետք է որեւէ կերպ կապ ունենա քննվող գործերի հետ։ Հանձնաժողովը անուղղակի մտահոգությո՞ւն է հայտնել։
-Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն էլ իշխանության համար ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ: Մի բան ակնհայտ էր, որ չի կարելի յուրաքանչյուր իշխանափոխության ժամանակ փոխել դատական իշխանությունը:
-Եվ, վերջում մեկ այլ կարեւոր հարցի մասին, Դուք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ հանդես եկող գործիչներից եք։ Սպասելի՞ էր Վենետիկի հանձնաժողովի գնահատականը Կոնվենցիայի սահմանադրականության համապատասխանության հարցի վերաբերյալ եւ կիսո՞ւմ եք տեսակետները, թե ՍԴ –ն «հպատակեցնելու» ջանքերը նաեւ այս փաստաթղթի վավերացմանը հասնելու համար է արվում։
-Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինն է և այլ դիրքորոշում չէր կարող տալ այդ կառույցի քաղաքական փաստաթղթի վերաբերյալ: ՈՒնեմ հիմնավոր կասկած, որ Սահմանադրական դատարանը թիրախավորվել է նաև այդ կոնվենցիայի պատճառով: