Աշխարհ

19.10.2019 18:14


Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է նորածին դստեր անունը

Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է նորածին դստեր անունը

RT-ի և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր, 38-ամյա Մարգարիտա Սիմոնյանն ասել է, թե ինչպես է անվանել դստերը։

«Սիրելի աշխարհ։ Խնդրում եմ, բարի եղիր Մարո Տիգրանի Քեոսայանի նկատմամբ։ Նա այստեղ նորեկ է»,-գրել է երջանիկ մայրը։

Ծնողները շնորհավորանքներ են ստանում հեռախոսով և սոցցանցերում։ Առաջիններից մեկը ջերմ խոսքեր է գրել հայտնի հաղորդավար Թինա Կանդելակին։

Փոքրիկը ծնվել է այսօր առավոտյան՝ հոկտեմբերի 19-ին։

Հիշեցնենք, որ մարտի վերջին Սիմոնյանը հայտնել էր, որ երեխայի է սպասում։ Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը երկու երեխա արդեն ունեին: 2013 թվականի օգոստոսին ծնվել էր նրանց աղջիկը՝ Մարիանան, իսկ 2014 թվականի սեպտեմբերին` որդին՝ Բագրատը։ Եվս 2 դուստր (Ալեքսանդրիա և Քսենյա) Տիգրան Քեոսայանն ունի դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի հետ ամուսնությունից:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը