Պայթյուն Թբիլիսիում. դեսպանությունը պարզել է` տուժածների թվում հայեր կան, թե ոչ
«Հայտնում ենք, որ Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ։ Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել բնական գազով աշխատող ջրատաքացուցչի տնայնագործական եղանակով մոնտաժված լինելու պատճառով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Sputnik Գրուզիայի տեղեկություններով` պայթյունը որոտացել է այսօր, ժամը 08 15-ին։ Դեպքը տեղի է ունեցել մետրոյի «Գրմագելե» կայարանի մոտ գտնվող 16-հարկանի շենքի չորրորդ հարկում։ Մի քանի շենքերի ապակիները կոտրվել են, վնասվել են նաև տարածքում գտնվող ավտոմեքենաները։ Բնակիչներին տարհանել են։ Հարակից շենքերի բնակիչներն ասել են` պայթյունն այնքան ուժգին է եղել, որ իրենց թվացել է, թե ամբողջ թաղամասն օդ է բարձրացել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am