Քաղաքական

19.10.2019 17:00


Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը

Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն իր զարմանքն է արտահայտում ՀՀ ազգային անվտանգության ծառայության այսօր տարածած հաղորդագրության բովանդակության վերաբերյալ։ Tert.am-ին փոխանցեց փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Նախ ինքնին տարակուսելի և իրավաչափության տեսանկյունից առնվազն կասկածելի է ստորաբաժանման ղեկավարի նշված գործողությունները, որոնք շրջանցելով «ուղիղ հեռախոսակապ» հաստատելու համար նախատեսված միջոցները, խախտել են տարիների ընթացքում պետական համակարգում ձևավորված արարողակարգային ավագության վերաբերյալ կանոնները։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը և ժամը համաձայնելուն ուղղված ստորաբաժանման ղեկավարի գործողություններին, ապա վերջիններիս ԱԱԾ հրավիրվելու օրը և ժամը համաձայնեցված է եղել բացառապես փաստաբանական թիմի ներկայացուցիչների հետ։ Հետևաբար, նման պայմաններում իրավական տեսանկյունից կասկածելի ծագում ունեցող գործողությունների վերաբերյալ կրկնակի անգամ հաղորդագրության տարածումը հետապնդում է միայն մեկ նպատակ՝ մանիպուլատիվ եղանակով ստվերել իրականացվող քաղաքական հետապնդումը՝ դրան տալով իրավական ընթացակարգի ձևական տեսք»,-Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմի անունից փոխանցեց Մակինյանը։

Այս խորագրի վերջին նյութերը