Լրահոս

19.10.2019 13:35


Գեղարքունիքում Opel-ը բախվել է բետոնե արգելապատնեշին ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում. մեքենան վերածվել է մոխրակույտի. 2 զոհերից մեկի դին հայտնաբերվել է կիսամոխրացած (տեսանյութ)

Գեղարքունիքում Opel-ը բախվել է բետոնե արգելապատնեշին ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում. մեքենան վերածվել է մոխրակույտի. 2 զոհերից մեկի դին հայտնաբերվել է կիսամոխրացած (տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 02:50-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 35 QՏ 313 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մադանա գյուղից դեպի Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, առաջ ընթանալով, մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներ, 18-ամյա Դավիթ Ղալաչյանը, 18-ամյա Գարիկ Հակոբյանը և 17-ամյա Արսեն Սեդրակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն, իսկ Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 18-ամյա Մովսես Խաչատրյանը, ում մարմինը հրշեջներն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 30 մետր հեռավորության վրա կիսամոխրացած վիճակում, տեղում մահացել է:

Փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Կրակի բռնկման հետևանքով այն տարածվել է նաև ողջ տարածքով, քանի որ ամբողջովին չոր խոտ էր:

Մինչ քննչական խումբը դեպքի վայրում զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից Դ. Ղալաչյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը եղել է Դ. Ղալաչյանը, սակայն այս տեղեկությունը ոստիկաններն ու քննիչները նույնպես պարզում են:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը